Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծում է արվելու

«Քանի որ Դիլիջանի թունելի վերականգնման աշխատանքների արժեքը բավականին բարձր է լինելու, և նոր թունելի կառուցումն էլ արժեքով մոտ է լինելու վերականգնման աշխատանքների գումարին, ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գործող թունելը հնարավոր է օգտագործել որպես տարհանման թունել, կամ՝ երթևեկությունն ընդլայնելու համար, իսկ նոր թունելի կառուցումն՝ արդեն նոր ստանդարտներով, շատ ավելի նպատակահարմար է և, ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման տեսանկյունից, հիմնավորված, որովհետև երթևեկության ինտենսիվությունն այդ հատվածում շատ բարձր է»,- այսօր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հայտարարեց ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։

«Ուզում եմ հստակեցնել, որ թունելի ֆինանսավորման կամ դրա իրականացման բաղադրիչն այս վարկային համաձայնագրում չէ։ Քանի որ ի սկզբանե այստեղ խնայողության միջոցներ առաջացան, այս ծրագրի շրջանակներում փոփոխություն կատարեցինք և պատվիրեցինք միայն թունելների նախագծման աշխատանքները։

Ծրագիրն ի սկզբանե ճանապարհի վերակառուցմանն էր վերաբերում, որն արդեն ավարտել ենք, ու այս երկարաձգումը կլուծի մեր ավարտական շրջանի պարտավորությունների կատարումը»,- ասաց նա։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…

5 hours ago

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…

5 hours ago

ՌԴ-ն երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

5 hours ago

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

6 hours ago

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…

6 hours ago

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

6 hours ago