Թուրքիան պետք է դառնա ՇՀԿ լիիրավ անդամ․ Էրդողան

Թուրքիան պետք է դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ՝ հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Անկարան այդ հարցով օգնություն է խնդրել ՇՀԿ բոլոր մշտական անդամներից:

Կրեմլից արձագանքել են Էրդողանի հայտարարությանը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է՝ Ռուսաստանին հայտնի է ՇՀԿ-ին անդամակցելու՝ Անկարայի մտադրությունը, սակայն կան որոշակի հակասություններ՝ կապված հիմնարար հարցերում Թուրքիայի պարտավորությունների և դիրքորոշումների հետ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ։

Նրա խոսքով՝ կազմակերպությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության համար հստակ ժամկետներ չկան։

Թուրքիան 2012 թվականից ՇՀԿ-ում ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։

Թիվ 1

Recent Posts

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

15 mins ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

40 mins ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

1 hour ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

2 hours ago

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի համատեղ կոմյունիկեն

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ 2024թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով…

3 hours ago

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի…

3 hours ago