Ամերիկացի աշխարհահռչակ ֆինանսիստ, միլիարդատեր ու բարեգործ Ջորջ Սորոսի որդին՝ Ալեքսանդր Սորոսը, աջակցել է ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին՝ երկրի նախագահի թեկնածության ու ապագա ընտրապայքարում։
«Ժամանակն է միավորվել Կամալա Հարիսի շուրջ և հաղթել Դոնալդ Թրամփին: Նա մեր ունեցած լավագույն և որակյալ թեկնածուն է: Կեցցե ամերիկյան երազանքը», – գրել է Ալեքսանդր Սորոսը։