Facebook
16.11.2019

Նիկոլ ջան, տղաս, հասարակության մեջ կա հատված, որը Ձեզ ուզում է միշտ տեսնել չբարկացած ու չնեղացած. Անահիտ Բախշյան

Նիկոլ ջան, տղաս, հասարակության մեջ կա հատված, որը Ձեզ ուզում է միշտ տեսնել չբարկացած ու չնեղացած. Անահիտ Բախշյան

 

Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք
Հարգելի պարոն Փաշինյան, սիրելի Վարչապետ, թույլ տվեք դիմել՝ Նիկոլ ջան, տղա՛ս, իհարկե անցած տարում փոփոխություններ եղել են, կա՛ն, ոչ մեկը չի հերքում դա, նույնիսկ «Լուսավոր Հայաստան»-ն է այդ մասին ասում, այսօր եմ լսել «Ամերիկայի ձայն»-ին տված Էդմոն Մարուքյանի հարցազրուցը հենց այդ մասին, իսկ Մանե Թանդիլյանն ի՞նչ է ասում, դա էլ լսեք, որովհետև նա հիմնավորում է իր ասածը։ Խնդրում եմ, լսեք իրար, շա՜տ եմ խնդրում փոխեք Ձեր ելույթների բարկացած տոնայնությունը։ Խոսեք հանգիստ, հասարակությանը մի փոխանցեք Ձեր անձնական բարկությունը, թող Ձեր ելույթները խաղաղություն սփռեն, ոչ թե լարվածություն։ Խնդրում եմ հանգիստ լսեք քննադատությունն ու դրանից ոչ թե վիրավորվեք, այլ լսեք դրանք, չէ՞ որ Դուք ՀՀ վարչապետն եք, այն էլ՝ ժողովրդի իրական մեծամասնության ձայնով ընտրված։ Լավ կլինի, որ մեկ-մեկ էլ բարձրաձայնեք Ձեր թիմի, հատկապես ԱԺ պատգամավորների, մասին հասարակության մեջ հնչող քննադատություններին ու բացատրություն տաք։
Գիտե՞ք, այսօր ի պաշտպանություն Մելի մասին Ձեր հայտարարությանը, լսեցի Աժ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի շատ հիմնավորված բացատրությունը։ Նա շատ հանգիստ ու հավասարակշռված ձայնով ասաց, որ Վարչապետը ասում է՝ անկախ նրանից, թե ՀՀ քաղաքացին ինչ քաղաքական դիրքորոշում ունի, սոցիալական որ խմբում է, ինչպիսի փոքրամասնության մեջ է, նա ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքների անձնական պաշտպանն է։ Տեսե՛ք, Ձեր հայտարարությունն ինչ համոզիչ բանաձևեց Արսենը։ Իսկ ԱԺ ամբիոնից Ձեր հայտարարությունը, օգտագործված բառապաշարը լսելիս, ես միայն այդ սպառնալի բառերի վրա էի սևեռվել։ Լսելով Արսենին, ես ընդունեցի Ձեր հայտարարության բուն իմաստը։ Նաև հավելեց, որ Վարչապետի անձնական պաշտպանությունից չեն օգտվելու բոլոր գողերը, կաշառակերներն ու օրենքից դուրս գործողները։ Խնդրանքս ի՞նչ է, սիրելի Վարչապետ Նիկոլ ջան, մեր հասարակության մեջ Ձեզ հավատացողներս շատ ենք, որոնց մի մասին Ձեր բարկացած ու սպառնալի բառապաշարը դուր է գալիս, մյուսին՝ ոչ, ես այս երկրորոդ խմբի մեջ եմ։ Հիմա կասեք՝ բա ես ո՞ր կողմի սրտով գնամ։ Ես էլ չգիտեմ, բայց ուզում եմ իմանաք, որ հասարակության մեջ կա հատված, որը Ձեզ ուզում է միշտ տեսնել չբարկացած ու չնեղացած և քննադատությունը լսող։
Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք»:

Լրահոս
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան
11:49
Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց
11:46
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց
Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
11:28
Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
11:07
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են
11:00
Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
15:22
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա