Աշխարհ
31.07.2024

Մենք տեղյակ չէինք, ոչ էլ՝ ներգրավված. Բլինկենը՝ Հանիեի սպանության մասին

Մենք տեղյակ չէինք, ոչ էլ՝ ներգրավված. Բլինկենը՝ Հանիեի սպանության մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը, գրում է Reuters-ը:

«Սա մի բան է, որի մասին մենք տեղյակ չէինք կամ ներգրավված չէինք: Շատ դժվար է ենթադրել», – ասել է Բլինկենը Channel News Asia-ին տված հարցազրույցում Սինգապուր կատարած այցի ժամանակ:

Նշենք, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր վաղ առավոտյան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության վերաբերյալ պաշտոնական պատասխան է հրապարակել, որում խոստացել է, որ Իրանը կպատասխանի սպանությանը։

Իր հայտարարության մեջ Խամենեին գրել է.«Հանցավոր ու ահաբեկչական Սիոնիստական ռեժիմն այս արարքով ճանապարհ բացեց խիստ պատժի համար: Մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել Իսմայիլ Հանիեի արյան համար, քանի որ սպանությունը տեղի է ունեցել մեր հողի վրա»։

Արձագանքելով Հանիեի սպանությանը՝ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ երկիրը պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունն ու արժանապատվությունը։ 

«Այսօր սիրելի Իրանը սգում է Պաղեստինի դիմադրության քաջարի առաջնորդ Իսմայիլ Հանիեի նահատակությունը: Երեկ ես սեղմում էի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է նրա դագաղը տանեմ ուսերիս: Իրանի և Պաղեստինի երկու հպարտ ժողովուրդների միջև կապը կլինի ավելի ամուր, քան նախկինում, իսկ ճնշվածների դիմադրության և պաշտպանության ճանապարհն ավելի կամրապնդվի», – X-ում գրել է նա:

Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «կստիպի ահաբեկիչ օկուպանտներին (նկատի ունի Իսրայելը-Խմբ.) զղջալ իրենց վախկոտ արարքի համար»։

Հիշեցնենք, որ գիշերը Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությանը, Հանիեն սպանվել է իր բնակության վայրի վրա հարձակման ժամանակ։

«Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նահատակվել է Թեհրանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է նաև Հանիեի թիկնապահներից մեկը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
 
ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է Քաղբյուրոյի ղեկավարի մահվան լուրը՝ կատարվածի համար մեղադրելով Իսրայելին։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիեն մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:

Լրահոս
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու քայլերը
22:34
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու քայլերը
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
16:50
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
16:33
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
16:24
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
16:03
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
15:49
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
15:43
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
15:31
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
15:10
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
14:59
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
14:43
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
14:29
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
14:20
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
14:03
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
14:00
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի