Աշխարհ
07.08.2024

ԱՄՆ-ն Թուրքիային նախազգուշացրել է «հետևանքների» մասին՝ կապված Ռուսաստան ռազմական արտահանումների հետ

ԱՄՆ-ն Թուրքիային նախազգուշացրել է «հետևանքների» մասին՝ կապված Ռուսաստան ռազմական արտահանումների հետ

Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմական սարքավորումները, որոնք կենսական նշանակություն ունեն Մոսկվայի «պատերազմական մեքենայի» համար: Այս մասին գրում է Financial Times-ը:

Առևտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդը, որը գլխավորում է ԱՄՆ-ի ջանքերը՝ զգայուն տեխնոլոգիաները Վաշինգտոնի հակառակորդների ձեռքից հեռու պահելու ուղղությամբ, վերջերս Անկարայում և Ստամբուլում հանդիպել է թուրք պաշտոնյաների և գործադիր տնօրենների հետ՝ ապօրինի առևտուրը դադարեցնելու ջանքերի շրջանակում: Նրա ուղերձն այն էր, որ Թուրքիան պետք է ավելի շատ աշխատի, որպեսզի դադարեցնի ՌԴ-ի համար Ուկրաինայում պատերազմի տեսանկյունից առանցքային համարվող ամերիկյան ծագման չիպերի և այլ մասերի առևտուրը:

«Մեզ պետք է, որ Թուրքիան օգնի կանգնեցնել ԱՄՆ տեխնոլոգիաների ապօրինի հոսքը դեպի Ռուսաստան: Մենք պետք է արագ առաջընթաց տեսնենք թուրքական իշխանությունների և արդյունաբերության կողմից: Հակառակ դեպքում, մենք այլ ելք չենք ունենա, քան սահմանափակումներ դնել նրանց վրա, ովքեր շրջանցում են մեր արտահանման վերահսկողությունը», – ասել է Աքսելրոդը Financial Times-ին: 

Հրատարակության համաձայն՝ վերջերս Անկարա և Ստամբուլ կատարած այցի ժամանակ Աքսելրոդը դժգոհություն է հայտնել թուրքական իշխանություններից, որոնք, նրա պնդմամբ, ներգրավված են ամերիկյան զգայուն տեխնոլոգիաները Ռուսաստանի Դաշնություն փոխանցելու մեջ՝ շրջանցելով ԱՄՆ արգելքը։  

Ինչպես նշում են ամերիկացի պաշտոնյաները, որոնց հետ զրուցել է թերթը, ԱՄՆ Առևտրի նախարարությունը պատժամիջոցների ցանկում արդեն ավելացրել է 18 ընկերություն, որոնք ամերիկյան ապրանքներ են տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն, և ապագայում այդ ցուցակը կարող է ընդլայնվել, եթե Թուրքիայի կողմից «առաջընթաց չգրանցվի»:

Լրահոս
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու քայլերը
22:34
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու քայլերը
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
16:50
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
16:33
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
16:24
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
16:03
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
15:49
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
15:43
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
15:31
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
15:10
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
14:59
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
14:43
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
14:29
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
14:20
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
14:03
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
14:00
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի