Իսրայելի կործանիչները գիշերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» մի շարք օբյեկտների․ հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:
Մինչդեռ այսօր վաղ առավոտյան Լիբանանից մի քանի հրթիռներ են արձակվել Կիրյաթ Շմոնա շրջանի ուղղությամբ, որոնք Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ հարվածել են բաց տարածքներին: Տուժածներ չեն եղել։