ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքքան Ֆիդանի հետ։
Թուրքիայի ԱԳ նախարարությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունները և տարածաշրջանային զարգացումները։