Լրահոս 24/7

Քննարկվում է Իրանին ԵԱՏՄ դիտորդ-պետության կարգավիճակ տալու հարցը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու մասին Իրանի հարցումը:

Այդ հարցի շուրջ խորհրդակցություններն անցել են տեսակոնֆերանսի ձևաչափով՝ ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ: ԵԱՏՄ անդամ պետությունները ներկայացվել են փոխարտգործնախարարների մակարդակով։

Իրանական պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության դեպարտամենտի պետ Սեյեդ Ջալալադդին Ալավի Սաբզևարին:

Խորհրդակցությունների մասնակիցները նշել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջանցիկ զարգացումը և ողջունել են ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակի դրույթին համապատասխան ԵԱՏՄ -ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու ընթացակարգ նախաձեռնելու՝ երկրի մտադրությունը:

Նշենք, որ նման կարգավիճակ տրամադրելու մասին որոշումն ընդունվում է միության անդամ պետությունների ղեկավարների կողմից՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago