Լրահոս 24/7

Վարչապետը կարևորել է դպրոցական գույքի պահպանումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե առաջիկայում կներդնեն դպրոցի ինտերիերի ձևավորման որոշակի ստանդարտներ․

«Նախարարին իմ վերջին մի քանի չնախատեսված այցերն եմ պատմել, թե ինչ վիզուալ տպավորություն եմ ստացել դպրոցից։ Շատ լուրջ և մեծ խնդիրներ կան։ Մենք մեր բոլոր պրոբլեմները՝ հին, նոր և այլն, տանում, կախում ենք երեխաների վզից։ Չի կարելի նման բան անել։ Պետք է թողնել, որ երեխաներն ինքնուրույն ձևավորվեն։ Պետք չի նրանց մտցնել սև արկղերի մեջ․ մենք պետք է դա ապահովենք»,- ասել է նա։

ԿԳՄՍ նախարարն էլ հավելել է, որ եթե կրթության նոր չափորոշիչով ճկունության, ստեղծագործականության, ինքնուրույն մտածողության նպատակ է դրվում, միջավայրն էլ պետք է այդպիսին լինի.

«Դպրոցական աթոռների այսօրվա ծանրությունը թույլ չի տալիս այդ ճկուն միջավայրը ապահովել»,- ասել է Անդրեասյանը։

Վարչապետը կարևորել է դպրոցական գույքի պահպանումը.

«Մեր նորակառույց շենքերը շատ թե քիչ գունեղ են, հետո կամաց-կամաց, արևի ու անձրևի, կարկուտի, շոգի ու ցրտի հետ գունազրկվում են։ Ու այդպես, մինչև շենքը կորցնի սեյսմակայունությունը։ Մի անգամ բացինք, լավ էր, գունեղ էր, բայց էդ ամենը պետք է թարմացվի։ Սա սպասարկման կարևոր մաս է։ Դպրոցի ցանկապատը չպետք է լինի ժանգոտ։ Հիմա ժանգոտ չի, բայց եթե մի քանի տարի չներկվի, կդառնա ժանգոտ»։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

16 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago