Լրահոս 24/7

Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են կարևոր հենակետ Դոնբասում

Ռուսական բանակը շարունակում է գրոհել Պոկրովսկի ուղղությամբ: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում հաջողվել է գրավել Նովոգրոդովկան՝ ուկրաինական զինված ուժերի կարևոր հենակետը, Պոկրովսկից 10 կմ հարավ-արևելք, և այժմ կարող է առաջ շարժվել դեպի մարզկենտրոն: Այդ մասին հայտնել է BBC-ն:

Պոկրովսկում և Միրնոգրադում մի քանի օր է՝ տեղի է ունենում բնակչության զանգվածային տարհանում։ Այս բնակավայրերը, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 100 հազար մարդ, Դոնեցկի մարզի վերջին խոշոր քաղաքներն են շրջկենտրոնից հյուսիս-արևմուտք հատվածում, որոնք Ուկրաինայի վերահսկողության տակ են։ Պոկրովսկը կարևոր լոգիստիկ հանգույց է, որի միջով անցնում են մայրուղիները դեպի Դոնեցկ, Կոնստանտինովկա, Կրամատորսկ և երկրի խորքերը:

Մինչդեռ Կուրսկի շրջանում օգոստոսյան մարտերի արդյունքում ուկրաինական զորքերն ավելի շատ տարածք են գրավել, քան ռուսական զորքերը Դոնբասում։

Միաժամանակ BBC-ն նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գրաված ամենամեծ բնակավայրում՝ Սուջայում, մոտ հինգ հազար մարդ է ապրում, որը գրեթե երեք անգամ պակաս է, քան մարտերի մեկ շաբաթվա ընթացքում կորցրած Նովոգրոդովկայում, նաև Պոկրովսկում և Միրոգրադում, որոնք մոտ ապագայում կարող են անցնել ռուսական ուժերի հսկողության տակ, եթե ուկրաինական հրամանատարությունը չփորձի շտկել իրավիճակը:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago