Լրահոս
09.09.2024

Խաղաղության պայմանագրի 13 հոդվածը համաձայնեցված են. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի 13 հոդվածը համաձայնեցված են. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ այլևս անհամաձայնություն չունենք: Այլ բան՝ գիտեք, որ երբեմն ադրբեջանական կողմը այլ նախապայմաններ կամ այլ խնդիրներ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում: Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել: Այդ մասին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Իհարկե, մի տեքստով, մի պայմանագրով բոլոր հարցերը հնարավոր չէ կարգավորել: Մնացյալը կմնա հետագա բանակցություններին կողմերի երկուստեք հետաքրքրության դեպքում»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված կանոնակարգում կա այլ սկզբունք, քան Ալմա Աթայի հռչակագիրն է, Արարատ Միրզոյանն ասաց.

«Այնտեղ ասվում է, որ հիմքը Ալմա Աթայի հռչակագիրն է: Եթե այլ սկզբունք կամրագրվի խաղաղության հաստատման պայմանագրում, ապա մենք կփոխենք համապատասխանաբար: Այլ սկզբունք չի քննարկվում:

Տեքստում այն, ինչ դուք նկատի ունեիք և հարցնում էիք, կա՝ համաձայնեցված հատվածում է: Ես չեմ ուզում առաջ անցնել և առանձին դետալներ բացահայտել, թեև շատ մեծ գաղտնիք էլ չի իրականում: Մենք հասարակությունից գաղտնիք չունենք և տհաճ անակնկալներ էլ չունենք, այլ սկզբունք այս պահին չի քննարկվում»:

ԱԳ նախարարը նշեց, որ խաղաղության պայմանագրի նախագիծն ունի 16 հոդված, որից 13-ն ամբողջապես համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի:

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը