Լրահոս 24/7

Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա

Երևանի ավագանին քննարկում է մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու հարցը։

«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը տեղեկացրել է, որ թարմացվել է մայրաքաղաքի ճանապարհափողոցային ցանցը.

«Անցած տարիներին կառուցվել էին որոշ ճանապարհներ՝ Մոնթե Մելքոնյան, Հյուսիս-հարավ և այլն, որոնք որևէ փաստաթղթում արտացոլված չէին ճիշտ հետագծով։ Ուսումնասիրություններ են իրականացվել, որոնք ներառվել են փաստաթղթերում»,- ասել է նա։

Ըստ Սեդոյանի՝ տրանսպորտային ցանցը մշակվել է նախորդ գլխավոր հատակագծի հիմնակմախքի վրա.

«Այն հատվածները, որոնք նախորդ փաստաթղթի ռազմավարական ծրագրերով չեն իրականացվել, բայց այսօր արդիական են, ներառվել են այս փաստաթղթում»,- ասել է նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան՝ նա նշել է, թե անդրադարձ կա նաև պլանավորված ճանապարհներին.

«Հայեցակարգային առաջարկներն այս փաստաթղթում ներառվել են»։

Ըստ նրա՝ կառուցված ճանապարհները վերհանվել են թվային պլատֆորմներից ու տեղայնացվել կադաստրային քարտեզների հետ։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago