Լրահոս 24/7

Հարավային Կովկասի կարևորությունը փոփոխվող աշխարհում ավելի է մեծանում. Դարսալիա

Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան «Երևանյան երկխոսություն» համաժողովում հայտարարել է, որ Հարավային Կովկասի կարևորությունը որպես Արևելքի և Արևմուտքի միջև խաչմերուկ փոփոխվող աշխարհում ավելի է մեծանում։

Նրա խոսքով՝ որպես Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի կարևոր օղակ՝ «Միջին միջանցքն» այսօր տարածաշրջանային քաղաքականության առաջնային գործոններից է։

Անդրադառնալով Հարավային Կովկասի երկրների համագործակցությանը՝ Դարսալիան նշել է, որ Թբիլիսին լավ հարաբերություններ ունի և ռազմավարական գործակցություն է զարգացնում Երևանի և Բաքվի հետ։

«Երբ խոսում ենք տարածաշրջանային համագործակցության մասին, պետք է ընդգծենք, որ բոլոր դերակատարների պատասխանատվությունն է՝ ներգրավվելու այդ համագործակցության մեջ և կառավարելու շահերը»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը։

Նա կարևորել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, հավելել՝ դա տարածաշրջանային համագործակցության համար նոր դռներ է բացում։

Դարսալիան ասել է, որ Վրաստանը ցանկանում է իր դերն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ աջակցելով այլ գործընկերների ջանքերին։ Դարսալիայի խոսքով՝ Վրաստանն առաջարկում է տարածաշրջանային համագործակցություն, որը կարող է օգնել նաև երկկողմ կարգավորմանը։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

16 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago