Գլխավոր

Պուտինի «զանգեզուրյան մարշը». Աթանեսյան

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանը մեկնել է Սանկ-Պետերբուրգ, որտեղ գումարվում է ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների անվտանգության հարցերով պատասխանատուների հանդիպում: Irna գործակալության տեղեկացվածությամբ, բացի բազմակողմ քննարկումներից, Ահմադիանը բանակցություններ կվարի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի հետ:

Ըստ երեւույթին, Շոյգու-Ահմադիան հանդիպումը բացառապես նվիրված կլինի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին: Օգոստոսի 5-ին Շոյգուն այցելել է Թեհրան, հանդիպել նաեւ նախագահ Փեզեշքիանին: Շոյգուն Մոսկվա վերադարձի ճանապարհին կանգ է առել Բաքվում: Ըստ երեւույթին, հենց այդ քննարկումների արդյունքում էլ Ռուսաստանի նախագահ Պուտինը Բաքու այց կատարելու որոշում է ընդունել: Իրանի խորհրդարանի արտաքին կալերի եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Ֆալահաթփիշեկը X սոցիալական հարթակում գրառում է կատարել եւ ասել, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը «Զանգեզուրի միջանցքի» հարցը հրատապ է դարձրել, որպեսզի խոչընդոտի Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների կարգավորմանը:

Իրանցի նախկին խորհրդարանականի գնահատմամբ՝ Էբրահիմ Ռեիսիի կառավարությունը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորումը «զոհաբերել է Ռուսաստանի շահերին»: Նոր կառավարությունը փորձում է Մոսկվայի հետ հարաբերությունները հավասարակշռել: Նախօրեին Իրանի հետ հարաբերությունների հարցին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Պետելը: Նա ասել է, որ «լուրջ հետեւանքներ կլինեն, եթե հաստատվի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում»: Ասվածը թողնում է «գործարքի առաջարկի տպավորություն»:

Ընդ որում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումների մտադրություն է հնչեցրել նաեւ Եվրամիության անվտանգության եւ արտաքին հարցերի գլխավոր հանձնակատար Բորելը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քանանին սեպտեմբերի 9-ին ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման ակտուալացել է Ռուսաստանի նախագահի Բաքու այցից հետո: Չափազանց արտառոց է, որ, չնայած Իրանի հետ առկա տարաձայնություններին, վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիան որեւէ ձեւով այդ թեմային չի անդրադարձել: Այս ֆոնոին Բաթումում կաայցել է Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպում, որի մեկնարկին Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներն առանձնազրույց են ունեցել: Հանդիպման օրակարգում է նաեւ տարածաշրջանի անվտանգության հարցը: Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ իրանական կողմը տարբեր մակարդակներով անդրադառնում է Սյունիքում կոմունիկացիաների վերաբացման խնդրին եւ բարդ իրավիճակի համար հասցեագրումներ անում Ռուսաստանին, բայց Մոսկվայից արձագանք դեռեւս չկա: Թեհրանից տեսակետ է հնչել, որ եթե Մոսկվան դիրքորոշումը չվերանայի, ապա ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագիրը կարող է չստորագրվել:

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի եւ ՌԴ ԱԽ քարտուղարների բանակցություններն, ամենայն հավանականությամբ, վճռորոշ են լինելու: Եթե ռուս-իրանական պայմանագրի ստորագրումն առկախվի, ապա ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին Իրանի նախագահի մասնակցությունը կդառնա անիմաստ: Այդ դեպքում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի կարեւորությունը կտուժի, իսկ Ռուսաստանի նախագահը փորձում է ֆոն ստեղծել, որ Արեւմուտքի հետ դիմակայության մեջ Գլոբալ հարավի աջակցությունն ունի: Վլադիմիր Պուտինի «զանգեզուրյան» մարշը, հնարավոր է, աշխարհաքաղաքական առումով վնասաբեր լինի: Ի՞նչ ընտրություն կկատարի նա: «Եթե ծեծկռտուքն անխուսափելի է, ապա խփիր առաջինը» պետերբուրգյան հետնաբակերի սկզբունքը նաեւ Հարավային Կովկասում կգործի՞:

Թիվ 1

Recent Posts

250 էլեկտրական ավտոբուսի ձեռքբերման ծրագիրը պատրաստ է

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել է 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման գործընթացը: Նշվել է, որ ծրագիրը…

4 minutes ago

Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին։ «Հայաստանի Հանրապետության Քաղաքացին…

6 minutes ago

Իսկ Իսրայելը եւ Թուրքիան «պատերազմի շեմին են»

Հայաստանյան փորձագիտական որոշակի շրջանակներ վերջին մի քանի օրերին տեսլական են ներշնչում, որ «Թուրքիան, Միացյալ Նահանգները…

9 minutes ago

Մնում է Դուք, պարոնայք իշխանություններ, պարտվեք մյուս Վարդան Ղուկասյանին. Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հեղափոխությունը, որ սկսվել էր Գյումրիից,…

14 minutes ago

Ընդդիմադիր երկու ուժ հայտարարել է ավագանիում Վարդան Ղուկասյանին սատարելու մասին

Գյումրիի ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել են, որ կսատարեն առավելագույն քվեներ…

19 minutes ago

Հայտնի են Գյումրիի 82 տեղամասերից 81-ի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները։ Ընտրողների ցուցակում ընդգրկված անձանց թիվը…

22 minutes ago