Լրահոս 24/7

Գինու զբոսաշրջությունը նպաստում է ներդրումների ներհոսքին. Պապոյան

Սեպտեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սուսաննա Հակոբյանը և ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:

«Գաղտնիք չէ, որ մենք բոլորս կանգնած ենք ավանդույթի և նորարարության խաչմերուկում, և մեր այսօրվա համաժողովը վկայում է, որ գինու զբոսաշրջությունը, միաձուլելով այս երկու ուղղությունները, մեծացնում է իր նշանակությունը թե՛ որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն, և թե՛ որպես կամուրջ, որը կապում է մշակույթները, խթանում է կայուն գործելակերպը և հարստացնում մեր փորձը: Գինու զբոսաշրջությունն, անմիջական կապ ունենալով մեր երկրի բազմադարյա մշակույթի և պատմության հետ, միաժամանակ նպաստում է ներդրումների ներհոսքին, ենթակառուցվածքների զարգացմանը և, ինչու ոչ, նաև համաչափ տնտեսական զարգացմանը:

Հայաստանի կառավարության հանձնառությունն է ընդլայնել այս առավելությունները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում, աջակցելով տեղական արտադրողներին և խթանելով կայուն գործելակերպերը, որոնք ապահովում են մեր գինեգործական շրջանների երկարակեցությունն ու կայուն զարգացումը», – նշել է նախարարը իր ողջույնի խոսքում:

Եռօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են պանելային քննարկումներ՝ ստեղծելու համագործակցության և նոր հնարավորությունների հարթակ, որը հնարավորություն կտա կիսվելու լավագույն փորձով, մշակելու նոր գաղափարներ և ստեղծելու գինու զբոսաշրջության ավելի համահունչ ու դինամիկ փորձ:

Համաժողովին մասնակցում էին ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, գինու զբոսաշրջության ոլորտի ավելի քան 20 երկրի 120 ներկայացուցիչ, մասնավոր և այլ շահագրգիռ կողմեր:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago