Լրահոս 24/7

Մշտադիտարկվել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մի շարք հուշարձաններ։

Նորավանքում թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ քննարկվել են Բուրթելաշեն (Սբ Աստվածածին) եկեղեցու հատակի պեղման, ընթացիկ նորոգումների, տապանաքարերի պահպանության, ցուցանակների փոփոխության և այլ հարցեր։ Քննարկվել է նաև Հերհերի Սբ Գևորգ եկեղեցու տանիքածածկերի ժամանակավոր նորոգման հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գիտանախագծային աշխատանքները կիրականացնի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, վերականգնումը՝ Վայոց ձորի թեմը։

Հաջորդիվ աշխատանքային խումբն այցելել է Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով վերականգնվում են Սբ Աստվածածին եկեղեցին և ներսի հազվագյուտ որմնանկարները։ Հանդիպմանը ներկա է եղել տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը։ Պատերի և թաղերի վերականգնման վերաբերյալ տրվել են ցուցումներ, կայացվել ընթացիկ որոշումներ։ Եկեղեցու վերականգնումը նախատեսվում է ավարտել 2025 թվականին։ Որմնանկարների վերականգնումից հետո դրանք կփակվեն՝ վերականգնման ընթացքում վնասումներից խուսափելու համար։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

17 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago