

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ Եվրամիությանն անդամակցելու հարցերին․
«Շատ կարևոր է ԵԱՏՄ-ի հետ մեր առևտրաշրջանառությունը, որը աճել է և շարունակում է աճել, որովհետև մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Մեր արտադրողի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան թե մյուս շուկանները, մենք խնդիր չենք տեսնում ԵԱՏՄ-ի հետ նվազեցնել մեր առևտրաշրջանառությունը։ Նաև պետք է հասկանալ, որ այդ դիվերսիֆիկացիան տնտեսության որոշակի գործընթաց է, մենք մեր մյուս գործընկերների հետ աշխատում ենք, որ այդ դիվերսիֆիկացիան տեղի ունենա գոնե այն փուլում, երբ հնչել են այդ հայտարարությունները, որոնք քաղաքական տեսլականի հռչակման մասին են»,- ասել է նա։Վարչապետը նկատել է, որ Հայաստանը խնդիր չի դրել նվազեցնել առևտրային կապերը Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ․
«Եվրամիության հետ կապված հարցը, գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական օրակարգի անբաժանելի մասն է։ Արդյոք ՀՀ-ն պաշտոնապես պետք է որդեգրի ԵՄ-ին անդամակցելու քաղաքական ուղեգիծը, բայց այստեղ էլ պետք է հասկանանք, որ դա միակողմանի գործողություն չէ, և այստեղ է, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք խնդիրներ ձևակերպելիս, որպեսզի դրա լուծման ճանապրհին նոր հիասթափություններ չառաջացնենք մեր ժողովրդի շրջանում։ Պետք է ֆիզիկապես պատկերացնել ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին»։
Փաշինյանը շեշտել է, որ եթե Հայաստանը տեսնի ԵՄ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, դա բաց չի թողնի։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…