Categories: Հայաստան

Նոր Հայաստան` առանց հին իրավապահ համակարգի. «Ռեստարտի» նոր նախաձեռնությունը

 

«Ռեստարտ»-ը նոր նախաձեռնություն է սկսում, որի նպատակը Հայաստանում իրավական համակարգի բարեփոխումների միջոցով երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելն է։ Ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունն այսօր առաջին ակցիան իրականացրեց Ազգային անվտանգության ծառայության մոտ՝ հիշեցնելով, որ 2018 թվականի ապրիլին համընդհանուր հանրության բողոքի և ցանկության արդյունքում տեղի ունեցավ հեղափոխություն, որի գլխավոր նպատակներից մեկը պետք է լիներ Հայաստանի ժողովրդի արժանապատվության վերականգնումը։

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ հայ հանրությունը շարունակում է անվստահություն ունենալ մեր իրավապահ ինստիտուտների նկատմամբ, իսկ առանց վստահության՝ թավշյա հեղափոխությունն ավարտված լինել չի կարող։  Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, որ սոցիալական ցանցերում իրական մարդիկ ֆեյքերով երկրում ատելության մթնոլորտ են փորձում սերմանել, իսկ ԱԱԾ-ն նրանց բացահայտելու քայլեր չի ձեռնարկում։

Նախաձեռնության անդամները պատրաստվում են հերթով հանդիպել իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, նրանց հետ բաց քննարկումներ ունենալ։ Առաջին հանդիպումը կլինի վաղը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։

Նախաձեռնության անդամները կոչ են անում բոլոր քաղաքացիներին միանալ իրենց սկսած գործին։

editors

Recent Posts

Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին

Ամերիկյան The Military Watch Magazine հանդեսը հաստատել է, որ Իրանի արձակած բալիստիկ հրթիռները խոցել են…

9 hours ago

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս…

9 hours ago

Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ

Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ,…

9 hours ago

Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ նման գործողությունները…

9 hours ago

Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի…

9 hours ago

Իրանի նախագահը կայցելի Կատար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի…

10 hours ago