Categories: Հայաստան

ՀՀ-ում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային, բովանդակային փոփոխությունների. Նիկոլ Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում մի շարք մարտահրավերներ է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում ընթացող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ իր բացման խոսքում:

«Հայաստանի Հանրապետությունն աներկբա ժողովրդավար երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը գոյություն ունի որպես էմոցիոնալ արտահայտություն, որը ձևավորվել է 2018 թ. տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում: Մենք հիմա կարիք ունենք այդ ժողովրդավարությունն ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով: Այս հարցում մենք աներկբա գնալու ենք առաջ: Հաջորդ մարտահրավերը դատական անկախ համակարգի կայացումն է: Մենք արձանագրում ենք, որ օրենսդիր, գործադիր իշխանության հետ զուգահեռ դատական իշխանությունն է նաև, որ նպաստել է մարդու իրավունքների պաշտպանության զանգվածային ոտնահարումներին: Մեր առաջնային մարտահրավերն է ունենալ անկախ դատական համակարգ: Մենք սկզբունքորեն դեմ ենք վերահսկողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն: ՀՀ-ում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային բովանդակային փոփոխությունների, այնպես, որ այն լինի իրապես անկախ»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեծ խնդիր կա նաև իրավական համակարգի աշխատանքի որակի հետ կապված:

«Դրանք օբյեկտիվ են, որովհետև այդ համակարգերն աշխատել են մի պայմաններում, որոնք իրենց խորքում հակոտնյա են եղել մարդու իրավունքների պաշտպանությանը, այս ողջ բարեփոխումների համատեքստում մեզ համար առանցքային է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ այս խնդիրների լուծումը պետք է լինի ՀՀ կառավարության և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի համատեղ աշխատանքի արդյունքը:

editors

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

11 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

13 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

13 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

13 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

13 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

13 hours ago