Categories: Հայաստան

ՀՀ-ից Հնդկաստանի քաղաքացիների ելքերը 604-ով ավելի են, քան մուտքերը. Վիճակագրական կոմիտեի պարզաբանումը

 

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե այս տարի Հնդկաստանի քաղաքացիների մուտքերը ՀՀ 37 հազարով ավելի շատ է եղել, քան նրանց ելքը: Լրատվամիջոցներն այդ տվյալները ներկայացրել են՝ հղում անելով սահմանային գրանցումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը:

Կույումջյանը նշել է, որ նման ցուցանիշ գոյություն չունի:

«Վերջին տվյալները հրապարակված են «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-սեպտեմբերին» տեղեկատվական ամսական զեկույցում (տես՝ «Հավելված 2. Հետաքրքրաշարժ վիճակագրություն», էջ 220) և վերաբերվում են 2019թ. 9 ամսվան ու ըստ դրանց՝ Հնդկաստանի փաստաթղթերթով մուտքերի և ելքերի տարբերությունը բացասական է 604-ով: Այսինքն, 2019թ. հունվար-սեպտեմբերին ըստ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների, Հնդկաստանի փաստաթղթերով մուտքերը ՀՀ կազմել են 28 741 դեպք, իսկ ելքերը՝ 29 345 դեպք: Հետևաբար, ՀՀ-ից ելքերը 604 դեպքով ավելի են, քան մուտքերը»,- պարզաբանել է նա:

editors

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

7 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

9 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

9 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

9 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

9 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

10 hours ago