Լրահոս 24/7

Ադրբեջանում պատերազմում սպանվածների 3000 անուն է ջնջվել

Ադրբեջանի «Մամուլի խորհրդի» վարչության անդամ Ֆարհադ Փարդաշունասն ահազանգել է, որ ղարաբաղյան երկու պատերազմում սպանված ավելի քան 3000 դրբեջանցի զինվորականների անուններ «Վիքիպեդիայից» ջնջվել են:

Նա դիմել է ՊՆ-ին, ներքին գործերի նախարարությանը եւ Պետական անվտանգության ծառայությանը, որպեսզի քննության անցկացվի եւ պարզվի, թե ինչու՞ «Վիքիպեդիայի» ադրբեջանական խմբագրությունը «միտումնավոր տարբերություն է դնում զոհերի միջեւ եւ այդքան մարդու հիշատակն անարգում»:

Ըստ երեւույթին, իշխանության համապատասխան ատյաններից նրան զգուշացրել են, որպեսզի սոցիալական ցանցերում կատարած գրառումները հեռացնի, բայց տեղեկությունն արդեն տարածվել է եւ, ինչպես անկախ աղբյուրներն են վկայում, փաստը «հանրային լուրջ բողոքի տեղիք է տվել»:

«Վիքիպեդիայի» ադրբեջանական խմբագրությունն իր հերթին Փարդաշունասին մեղադրել է «հայրենիքի համար նահատակվածների հիշատակը քաղաքական նպատակների ծառայեցնելու» մեջ:

Որքանով հասկացվում է՝ Ադրբեջանի ՊՆ-ն հետապնդել է պատերազմում սպանվածների թվաքականակը «Վիքիպեդիայում» կրճատված ցույց տալու նպատակ:

Քառասունչորսօրա պատերազմում Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է ոչ ավելի, քան երեք հազար սպանվածի մասին եւ, հաշվի առնելով, որ այդ երկրում ամեն ինչ որոշում է իշխանությունը, որեւէ աղբյուր այլ տվյալներ չի կարող հրապարակել: Իշխանությանը հաջողվել է լռեցնել «քաղաքական խառնակչին»:

Իսկ ի՞նչ կասի հանրությունը կամ գոնե նրա այն հատվածը, որ պատերազմին մարդկային կորուստներ է տվել:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

15 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

16 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

16 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago