Լրահոս 24/7

Միրզոյանն անդրադարձել է «3+3» ֆորմատով տեղի ունեցած հանդիպումներին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է «3+3» ֆորմատով նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպումներին․

«Մենք առաջին պահից էլ մասնակցել ենք «3+3» հարթակի աշխատանքներին, և կարծում եմ՝ կշարունակենք մասնակցել։ Մենք կարևորում ենք տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունները»,- ասել է նա։

Անդրադառնալով հարցին, թե դա ինչպես կարող է ծառայել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ, նա նշել է.

«Այդ առաջարկը, մեծ հաշվով, չկա էլ, եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետև մենք Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձևաչափը, ընդ որում՝ բոլոր ուղղություններով․ և սահմանազատման, և խաղաղության պայմանագրի շուրջ, և հարաբերությունների կարգավորման»։

Միրզոյանը նաև ասել է, թե առաջին անգամ չէ, որ Բաքվից ոչ կառուցողական հռետորաբանություն են նկատում, բայց դա Հայաստանին չի շեղի իր ռազմավարությունից։

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

2 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

2 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

2 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

2 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

3 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

3 hours ago