Լրահոս 24/7

Տեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հանդիպումը

Կազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություններից է:

Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում:

Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ:

Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խորը հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը:

Թիվ 1

Recent Posts

Սիսիանը նոր քաղաքապետ ունի

Սիսիանի ավագանին այսօր համայնքապետ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանին։ Օրեր առաջ հրաժարական…

7 mins ago

ՄԱԿ-ը չի կարող հանգցնել պատերազմի կրակը Մերձավոր Արևելքում․ Փեզեշքիան

ՄԱԿ-ը չի կարող հանգցնել պատերազմի կրակը Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ…

14 mins ago

Եվրախորհրդարանը կարող է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձեւ ընդունել

Հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանի նիստում ելույթ է ունեցել ԵՄ զբաղվածության եւ սոցիալական իրավունքների հանձնակատար Նիկոլաս Շմիտը՝…

22 mins ago

Արցախի մասին Վանո Սիրադեղյանը՝ 2001թ․-ին

«Հայաստանն այս տարիներին այնքան ռեսուրս վատնեց Ղարաբաղի վրա, որ հասավ մի սահմանի, որից հետո սկսվում…

26 mins ago

Ուկրաինայի հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ կարգավորվի․ Սի Ցզինպին

Չինաստանը միշտ հոգ կտանի Գլոբալ Հարավի երկրների մասին՝ անկախ միջազգային իրավիճակի փոփոխություններից, հայտարարել է Չինաստանի…

34 mins ago

ՀՀ-Ադրբեջան բանակցությունների ձևաչափը միշտ եղել է երկկողմ. Ռուբինյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը չի բացառում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ինչ-որ փուլում միջնորդի կարիք…

38 mins ago