Լրահոս
25.10.2024

ՌեԱ փառատոնի MarAni անիմացիոն շուկան հյուրընկալեց ոլորտի լավագույն մասնագետներին և 17 հայաստանյան նախագիծ

ՌեԱ փառատոնի MarAni անիմացիոն շուկան հյուրընկալեց ոլորտի լավագույն մասնագետներին և 17 հայաստանյան նախագիծ

«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի MarAni ֆորումն ու անիմացիոն շուկան այս տարի անցկացվեց հոկտեմբերի 21-ից 24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ), նշանավորվեց միջազգային հյուրերի մասնակցությամբ աշխատարաններով, վարպետաց դասերով, պանելային քննարկումներով և անիմացիոն նախագծերի ներկայացմամբ։ Արտադրական հարթակի բացումը տրվեց պրոդյուսեր, իսպանական NEXT Lab Generation-ի ղեկավար Խոսե Լուիս Ֆարիասի հանրային զրույցով՝ «Հեղափոխական տեխնոլոգիաներ անիմացիայի ոլորտում» խորագրով։ «Անիմացիոն ֆիլմերի արտադրություն․ Tchack» թեմայով զրույցով ելույթ ունեցավ նաև Tchack Production-ի գեղարվեստական տնօրեն Լուչիանո Լեպինայը։

«MarAni հարթակը կինոպրոֆեսիոնալներին, ոլորտի ստեղծագործողներին ու մասնագետներին ևս մեկ քայլով անիմացիայի ստեղծմանն ու արտադրությանը մոտեցնելու հնարավորություն է։ Ֆրանսիայից, Իսպանիայից, եվրոպական այլ երկրներից և ԱՄՆ-ից ժամանած բարձրակարգ պրոֆեսիոնալները հայաստանյան լսարանի հետ կիսվեցին մասնագիտական կարևոր գիտելիքներով։ Մենք հնարավորություն ունեցանք ունկնդրելու այնպիսի հեղինակությունների, ինչպիսիք են Դիսնեյի անիմատոր, ռեժիսոր և սցենարիստ Քըրք Ուայզն ու ռեժիսոր Աարոն Բլեյզը»,- ասաց «ՌեԱ» փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին։

MarAni շուկայի CoReAct համարտադրության հարթակը բացառիկ հնարավորություն է ոլորտի հայ ստեղծագործողների համար միջազգային պրոդյուսերներին ներկայացնելու իրենց ծրագրերը։ Այս այն տարի հյուրընկալեց 17 հայաստանյան նախագիծ։ Եվրոպական կինոյի աջակցման հիմնադրամի (Eurimage), Cartoon media-ի, Անսիի միջազգային կինոփառատոնի Mifa անիմացիոն շուկայի, France TV-ի և այլ կառույցների ներկայացուցիչներից բաղկացած միջազգային ժյուրին ներկայացված նախագծերից ընտրեց երեք լավագույնները ֆինանսավորման համար։

«ՌեԱ» 16-րդ փառատոնի և CoReAct-ի պատվավոր ժյուրիի անդամ Դիսնեյի ռեժիսոր Աարոն Բլեյզը MarAni-ի շրջանակում հանդիսատեսի հետ կիսվեց անիմացիայի ոլորտում ունեցած իր փորձի և նորարարական մոտեցումների մասին։ Խոսելով երիտասարդ հայ անիմատորների ներուժի մասին` նա նշեց․ «Ինձ շատ դուր եկավ, որ նրանք այդքան ոգեշնչված էին ֆիլմեր ստեղծել և իրենց պատմությունը ներկայացնել։ Հրաշալի մասնագետներ տեսա, ովքեր հիշեցրին ինձ այդ տարիքում, երբ ես շատ ոգևորված էի այս կարիերան ընտրելու հարցում։ Կարծում եմ՝ անիմացիայի ոլորտը գնալով կզարգանա ոչ միայն հայ, այլև այլազգի մասնագետների շնորհիվ, քանի որ ավելի շատ հասանելիություն կա ոլորտին և անիմացիոն շուկան նշանակալի աճ է գրանցում»։

MarAni հարթակի այս տարվա առանցքում էին նաև անիմացիայում AI, VR և այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության շուրջ քննարկումները։

VR անիմատոր Դեն Ֆրենկը կիսվեց անիմացիայի ավանդական գործիքներից VR տեխնոլոգիաներին անցնելու իր փորձառությամբ՝  նշելով, որ VR գործիքներն ավելի արդյունավետ են և նորանոր պատմություններ ստեղծելու հնարավորություն են տալիս՝ խնայելով ֆինանսական, ժամանակային ու մարդկային ռեսուրսները։ «Տպավորությունը, որ ստացա «ՌեԱ» փառատոնից, այն էր, որ, չնայած հայկական անիմացիոն շուկան դեռ փոքր է, բայց գնալով աճում է: Կարծում եմ՝ հայ անիմատորները, օգտագործելով VR տեխնոլոգիաներ ու նմանատիպ գործիքներ, հնարավորություն ունեն ցատկ անելու և Եվրոպայում ազդեցիկ բան ստեղծելու համար: Գուցե Եվրոպան դառնա VR անիմացիայի կենտրոն՝ մրցելով ԱՄՆ-ի հետ, և Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ դրանում»,-նշեց Դեն Ֆրենկը։

ՌեԱ անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնը հյուրընկալել է 300 ֆիլմ 45 երկրից, 35-ից ավելի միջազգային հյուր ու մասնակից, ներկայացուցիչներ հեղինակավոր մի շարք կառույցներից՝ այդ թվում Դիսնեյից,  հետաքրքիր շնորհանդեսներ, կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմեր, վարպետության դասեր, հագեցած ու ընդլայնված ծրագիր։

Լրահոս
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
12:02
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
18:52
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
16:58
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
16:08
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
14:21
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
14:13
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
13:31
Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան
12:05
Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան