Լրահոս 24/7

Վրաստանում ընտրություններն անցել են մաքուր և ժողովրդավարական. Կոբախիձե

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են լիովին մաքուր, թափանցիկ, մրցակցային և ժողովրդավարական, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ընտրություններն անցել են լիովին արդար, ազատ, մրցակցային և մաքուր։ Չի եղել ոչ մի խնդիր բաց լինելու հետ կապված: Բոլորը ամեն ինչ կարող են վերստուգել»,- ասել է Կոբախիձեն:

Նախօրեին Հելսինկյան հանձնաժողովը X սոցիալական ցանցի իր էջում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքացիական հասարակությունը, քաղաքական գործիչները և դիտորդները «հստակ վկայություններ» են ներկայացրել առ այն, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը։

Հաղորդագրության մեջ նաև աջակցություն է հայտնվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին, որը հայտարարել է ընտրակեղծիքների մասին։ Ինչպես լրագրողների առջև նշել է Կոբախիձեն, «Հելսինկյան հանձնաժողովի հայտարարությունները արժեք չունեն»։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

2 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

19 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

34 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

53 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

1 hour ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 hour ago