Լրահոս 24/7
31.10.2024

Իսկ բազմակարծությունը մի՞շտ է օգտակար

Իսկ բազմակարծությունը մի՞շտ է օգտակար

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը կառավարող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հարցազրույց է տվել «Իմեդի» հեռուստաընկերությանը:

Մինչ այդ ընդդիմադիր մամուլը հրապարակել է Վրաստանի դեմ 2008թ. հնգօրյա պատերազմում Ռուսաստանի օգտագործած սպառազինությունների ցանկը, որոնք արտադրվել են ռազմա-արդյունաբերական համալիրի այն ձեռնարկություններում, որոնցում բաժնեմաս ունի նաեւ Իվանիշվիլին: Այսինքն, նրան ներկայացվել է իր ժողովրդի դեմ սպառազինություն արտադրելու քաղաքական մեղադրանք:

Հարցազրույցի ընթացքում Իվանիշվիլին երկու էական հայտարարություն է արել: Առաջինը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելուց հետո արտասահմանում իր ֆինանսական ակտիվների սառեցմանը:

Նա խոստովանել է, որ խոսքն ավելի քան երկու միլիարդ դոլարի մասին է, որ շվեյցարական բանկերից մեկը հրաժարվել է վերադարձնել՝ պատճառաբանելով, որ սնանկացել է:

Արեւմուտքի հետ հարաբերությունների լարվածության հիմնական պատճառ Իվանիշվիլին նշել է իր նկատմամբ «փաստացի սահմանված պատժամիջոցները»:

Նա միաժամանակ վրաց հանրությանը հավաստիացրել է, որ տեւական բանակցություններից եւ դատական քաշքշուկներից հետո իրեն հաջողվել է վերադարձնել երկու միլիարդ դոլարը եւ «այլեւս Արեւմուտքի հետ խնդիրներ չունի»։

Երկրորդ սկզբունքային հայտարարությունը, որ Իվանիշվիլին արել է, վերաբերել է արեւմտյան պաշտոնյաների կողմից նախկին վարչապետ Ղարիբաշվիլիին ներկայացված՝ Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու պահանջին:

Դա, անշուշտ, Վրաստանի, վրաց հանրության խնդիրն է, թե ինչ եզրակացության կարող է գալ նույն հարցազրույցի շրջանակներում արված երկու տրամագծորեն հակառակ պնդումներից:

Այդ թեմային անդրադառնալու հարկ չէր լինի, եթե Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում նարատիվ չգեներացվեր, որ Վրաստանի գործող իշխանությունը «պրագմատիկ եւ խոհեմ է գտնվել, Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չի բացել, ուստի Վրաստանը շահում է»:

Եթե արեւմտյան որեւէ լուրջ երկիր շահագրգռված լիներ, որ Վրաստանն Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացի, այսինքն՝ ուժ կիրառի Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի դեմ, ապա հատուկ ծառայություններն ամեն ինչ կկազմակերպեին առանց Ղարիբաշվիլիի իմացության եւ նրան կկանգնեցնեին կատարված փաստի առաջ:

«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Իվանիշվիլին հրապարակային խոստովանել է, որ Արեւմուտքի հետ դիմակայության պատճառն իր երկու միլիարդ դոլարն է, որ այժմ վերականգնել է, իսկ Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ եւ վերլուծաբաններ շարունակում են հավատալ կամ ցույց են տալիս, թե հավատում են, որ Արեւմուտքը Վրաստանը տանում էր կործանման, Իվանիշվիլին փրկեց:

Այս նարատիվի վտանգավորությունը նրանում է, որ նույն շրջանակները վրացական իրողությունները պրոյեկտում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա եւ հնարավոր սցենարներ կանխատեսում:

Օրինակ, թե ինչպես է Գյումրիի ռուսական ռազմաբազան «կանխում թուրք-ադրբեջանական տանդեմի հաղթանակը 2026թ. խորհրդարանական ընտրություններում»:

Արտառոց է, որ նման խոսույթ նույնիսկ Հ1-ի եթերից է հնչում:

Արդյոք բազմակարծության դրսեւորու՞մ է: Եթե անգամ այդպես է, պետք է նախ պարզել՝ իսկ բազմակարծությունը մի՞շտ է օգտակար:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է