Լրահոս 24/7

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Բրազիլիայում է

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Բրազիլիայում։

Գլխավոր հանձնակատարն այցելել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Հիլդա Դիրուհի Բուրմայանի և Բրազիլիայի «Հայաստան» հիմնադրամի վարչության անդամների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք փոխգործակցությանն ու Բրազիլիայի հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցեր։

Սան Պաուլոյում Զարեհ Սինանյանն այցելել է Բրազիլիայում Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) գրասենյակ՝ հանդիպում ունենալով կառույցի նախագահ Ավետիս Մարկոսյանի և վարչության անդամների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գրասենյակի հետ համագործակցության հնարավորությունները։

Գլխավոր հանձնակատարը Սան Պաուլոյում ելույթով հանդես է եկել նաև Բրազիլիայի ՀԲԸՄ գրասենյակի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա են եղել Բրազիլիայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Հիլդա Դիրուհի Բուրմայանն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

16 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago