Լրահոս 24/7

ՀՀ-ն կարողացել է կրկնապատկել Իրանի հետ առևտրաշրջանառությունը

ՀՀ-ն կարողացել է կրկնապատկել Իրանի հետ առևտրաշրջանառությունը: Մինչև վերջին տարիները Հայաստանի առևտրաշրջանառությունը մոտ 300 մլն դոլարի շրջանակում է տատանվել, բայց վերջին տարիներին այն կրկնապատկվել է, դարձել 700 մլն դոլար: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն ԵԱՏՄ միակ երկիրն է, որ Իրանի հետ ուղիղ սահման ունի:

Նախարարն արձանագրեց՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրաշրջանառության 13.5 տոկոսն է սպասարկում:

«Սա ցույց է տալիս, թե աշխարհագրորեն մոտ լինելն ինչքան կարևոր է:Ուզում եմ նաև ուրախությամբ արձանագրել, որ մենք ԱՄԷ-ի հետ ամենամոտ երկիրն ենք տարածքային առումով, և սա մեզ համար հսկայական հնարավորություններ է բացում տուրիստական, առևտրային և այլ հարաբերությունների մասով»,- ասաց նախարարը:

Պապոյանը նաև հիշեցրեց՝ նախկինում Իրանի մաքսատուրքը 23 տոկոս էր, հիմա իջել է մինչև 8,3 տոկոսի:

«Իրանն ունի շատ մեծ էներգետիկ ռեսուրսներ, և այդ էներգետիկ ռեսուրսները հնարավորություն են տալիս Իրանին ցածր գներով մրցունակ ապրանքներ ստանալ:

Շատ դժվար է լինում իրականում թափանցել իրանական շուկա, օբյեկտիվորեն շատ դժվար է լինում: Հիմա նաև այս հնարավորությունը (8,3 տոկոսի [իջեցումը] 23-ից)՝ 3 անգամ մաքսատուրքերի իջեցումը, լավ հնարավորություն է հայ տնտեսվարողների համար՝ փորձելու համար թափանցել իրանական շուկա»,- ասաց նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago