Միջազգային մամուլը վերջին օրերին, հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների, տեղեկություններ է փոխանցում, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի անձնական նախաձեռնությամբ եւ ուղղակի հրահանգով Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը կայացրել է Իսրայելին ավելի հուժկու պատասխան հարված հասցնելու որոշում:
Ամերիկյան «Ոուլ սթրիթ ջոռնալը» Պարսից ծոցի արաբական երկրներից մեկի «հավաստի աղբյուներից» տեղեկացվել է, որ Իրանը Իսրայելին կհարվածի ԱՄՆ նախագահակն ընտրություններից հետո, բայց՝ ավելի վաղ, քան Սպիտակ տանը կձեւավորվի նոր վարչակազմ:
Արաբական աղբյուրները նաեւ ավելացրել են, որ Իրանը կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում տեսնել դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին:
Սպիտակ տան գործող վարչակազմն, ինչպես հայտնի է, Իրանին մեղադրել է նախագահական ընտրապայքարին հօգուտ Թրամփի միջամտելու մեջ:
Թրամփը, սակայն, հայտնի է նրանով, որ միակողմանիորեն դադարեցրել է Իրանի միջուկային ծրագրի հսկողության պայմանագրին ԱՄՆ-ի մասնակցությունը, խստացրել Իսլամական հանրապետության դեմ պատ-ամիջոցները:
Ի՞նչ հարաբերություններ կհաստատվեն Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ Սպիտակ տան նոր վարչակազմ ձեւավորվելուց հետո կամ առհասարակ իրավիճակի դրական փոփոխություն տեղի կունենա՝ ոչ մի փորձագետ կանխատեսումներ չի անում:
Ավելի հետաքրքիր է թվում Իրանի ներքաղաքական իրավիճակը:
«Որոշ պաշտոնյաներ կարող են ասել, որ Իսրայելը պատժիչ պատասխան չի ստանա, բայց նրանք որոշում ընդունող չեն: Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին որոշում կայացրել է»- օրերս հայտարարել է Իրանի խորհրդարանի մի պատգամավոր:
«Որոշ պաշտոնյաներ» ասելով նա ում նկատի ունի, կարելի է միայն ենթադրություն անել:
Ավելի վաղ Իրանի վերնախավում իշխող տրամադրություններին տեղյակ աղբյուրներն չեն բացառել, որ եթե նախագահ Փեզեշքիանը փորձի ներքին եւ արտաքին քաղաքական ուղեգծի կտրուկ փոփոխությունների գնալ, ապա խորհրդարանը նրան իմփիչմենթ կհայտարարի:
Իսրայելին պատասխան հարված հասցնելու հարցով Իրանի նախագահը խոսել է կառավարության նիստին:
Փեզեշքիանը կարեւորել է հանգամանքը, որ Իրանը երբեք որեւէ երկրի պատերազմ չի հայտարարել, որեւէ մեկին չի դրդել, որ լարվածություն ստեղծի:
Նա սուր քննադատության է ենթարկել Իսրայելի իշխանություններին, որ Մերձավոր Արեւելքում վարում են նվաճողական քաղաքականություն:
«Եթե նրանք (Իսրայելի իշխանությունները) թույլ տան ճակատագրական սխալ, ապա Իրանի խորտակիչ պատասպանն իրեն սպասեցնել չի տա»- թեման ամփոփել է Իրանի նախագահը:
Իսլամական հեղափոխության առաջնորդի, ԻՀՊԿ հրամանատարության եւ նախագահ Փեզեշքիանի խոսույթի տարբերությունն ակնհայտ է:
Դրանից, իհարկե, չի հետեւում, թե այաթոլլա Ալի Խամենիի եւ նախագահ Փեզեշքիանի միջեւ «սուր տարաձայնություններ» կան:
Իրավիճակը չափազանց բարդ է, որպեսզի Իրանը բավարարվի միայն ռազմական հռետորաբանությամբ: Ըստ երեւույթին, գործ ունենք պարսկական բազմաշերտ եւ ենթատեքստային դիվանագիտության հետ:
Փորձագետներից ոմանք Իրանի նախագահի վերջին ելույթը գնահատում են այնպես, որ եթե Իսրայելը Գազայում եւ Լիբանանի հարավում հրադադարի համաձայնություն տա, երաշխավորվի պաղեստինցիների վերադարձը, հաստատվեն անվտանգության երաշխիքներ, ապա Իրանը հրեական պետության դեմ ոչ մի գործողություն չի ձեռնարկի:
Ամբողջ բարդությունն այն է, որ Իսրայելը հրադադարի պայմաններին համաձայն չէ, իսկ Լիբանանի «Հեզբոլլան» սպասում է, որ Իրանը պատժիչ հարվածներ հասցնի «սիոնիստական ռեժիմին»:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…