Լրահոս 24/7

Սիմոնյանն անդրադարձել է Կազանում ձեռք բերված պայմանավորվածություններին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Կազանում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Տեղի է ունեցել բավական երկար խոսակցություն, սկզբում՝ անմիջականորեն սեղանի շուրջ, երբ ելույթներ են եղել։ Եթե չեմ սխալվում, մեկ ժամից ավել վարչապետն ու հարևան երկրի ղեկավարը զրուցել են, հետո այդ խոսակցությունը տեղափոխվել է այլ ֆորմատ, որի լուսանկարները տեսել եք»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ խոսակցություններն ու պայմանավորվածությունները նույնն են, ինչի մասին հայտարարվել է՝ խաղաղության հաստատում, կոմունիկացիաների բացում, գերիների մասով խոսակցություն։

Սիմոնյանը երկկողմ հաղթանակ է որակել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սա առաջին փաստաթուղթն է.

«Դրա իրագործումը թե Հայաստանի, թե Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարերից մեկն է։ Առաջ ենք շարժվելու, և լիահույս եմ՝ դրական ընթացք կունենանք»։

Ըստ Սիմոնյանի՝ քաղաքական կամքի պարագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր հարցերը լուծելի են.

«Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը 30-ից ավելի տարվա այս հակամարտության ընթացքում բազմաթիվ չլուծված հարցեր ենք թողել, և քաղաքական կամքի պարագայում բոլոր այդ հարցերը լուծելի են»:

Անդրադառնալով Ադրբեջանից ՀՀ սահմանադրության վերաբերյալ հնչող հայտարարություններին, նա ասել է.

«Սահմանադրության հարցով մենք ասել են, որ դա լուծված հարց է, և ՍԴ դատարանի որոշումը հստակ ի ցույց դրեց, որ ՀՀ-ում նման խնդիր չկա: Իրենց Սահմանադրության մեջ էլ խնդիր կա, բայց այն մենք չենք բարձրացնում»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

11 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

30 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

41 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 hour ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago