

Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հայ ռազմագերիների խոշտանգումների և արտադատական մահապատիժների պատճառով, հայտարարել է Human Rights First իրավապաշտպան կազմակերպության հաշվետվությանը ենթակա բաժնի ավագ տնօրեն Ադամ Կիտը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ։
Այսպես է նա պատասխանել սենատոր Քրիս Վան Հոլենի հարցին՝ հայերի դեմ կատարված հանցագործությունների պատճառով Բաքվի դեմ «Մագնիտսկու ակտն» օգտագործելու մասին։
«Լեռնային Ղարաբաղի համատեքստում զինված հակամարտության հետ կապված որոշ գործողություններ վարչակազմը կարող է ի վիճակի չլինել դիտարկելու մարդու իրավունքների հարցերով «Մագնիտսկու ակտի» շրջանակներում: Սակայն այն դեպքերը, որոնք դուրս են գալիս այս համատեքստից, ներառյալ բանտարկյալների արտադատականմահապատիժները, խոշտանգումները կամ սեռական բռնությունները, ամբողջովին կարող են համապատասխանել չափանիշներին և պատշաճ հիմք հանդիսանալ այս գործիքի կիրառման համար»,- ասել է Կիտը:
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…