Հայաստանում կան 218 հազար անձինք, որոնք 1 միլիոն դրամ և դրանից պակաս առնվազն 3 տարի շարունակ անհուսալի վարկային պարտավորություններ ունեն։ Կառավարությունը նրանց համար պետական աջակցության ծրագիր է ներդնելու։ Որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 12-ի նիստում։
Այս անձինք բանկային համակարգի սև ցուցակներում են, դատական ակտերի հարկադիր կատարման հետ խնդիրներ ունեն։ Աջակցության ծրագրով այս անձինք կարող են ֆորմալ աշխատանքի անցնել ու դրա ընթացքում նրանց աշխատավարձի ոչ թե 50 տոկոսը կբռնագանձվի, այլ 20 տոկոսը։ Մյուս մասը կֆինանսավորի կառավարությունը։ Վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով ձևավորված տույժերի և տուգանքների 80 տոկոսը կզիջվի բանկերի կողմից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց՝ ստեղծվում է թվային հարթակ, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել, դառնալ շահառու։
Ծրագիրն ուժի մեջ կմտնի 2025-ի փետրվարից ու կգործի 2 տարի։
ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…
Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…