Խմբագրի ընտրանի

Հայկական «վերջի սկիզբը»

«Պատասխանատու» լրատվամիջոցը, երեւում է, շատ ծանր է տարել, որ կրեմլյան քարոզիչ Անդրոնիկ Միգռանյանի Հայաստան մուտքն արգելվել է: Իշխանության թերացումն է, որ պետք է հրապարակի բոլոր անցանկալի անձանց անունները:

Որպեսզի մարդիկ նախապես իմանան, որ չեն կարող մուտք գործել Հայաստան: Իշխանությունը նաեւ պետք է հանրությանը հրապարակային ծանուցի, որ այդ մարդիկ Հայաստան մուտք գործել չեն կարող, որովհետեւ զբաղվում են հակահայաստանյան գործունեությամբ:

Մոսկվայի համար այս խառնակ, միջազգային հեղինակության առումով նվաստացուցիչ իրավիճակում Երեւան «դեսանտ գործուղելու» ի՞նչ անհրաժեշտություն կա, մի՞թե Կրեմլին սեփական խնդիրները հերիք չեն: Տանուլ տալ Սիրիայում՝ նշանակում է ազդեցություն կորցնել Հյուսիսային Աֆրիկայից մինեւ Չինաստան հիպերտարածաշրջանում, որտեղ հարգում են ուժը, ուժեղ առաջնորդին:

Բաշար Ասադի անկումից հետո Մերձավոր Արեւելք-Կովկաս-Կենտրոնական Ասիա «աղեղի» առանցքային ֆիգուրն այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանն է: Նրա հեղինակության դեմ, երեւի, իսլամական աշխարհում խամրել է կամ խամրում է անգամ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրագույն հրամանատարության «աստղը»:

Այս նոր, բայց փորձագետների կողմից դեռեւս տասնամյակ առաջ կանխատեսված իրավիճակն ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում Հայաստանին, վաղը հարավում մենք ի՞նչ հարեւան ենք ունենալու, եթե «սիրիական հեղափոխությունը» տրանսֆորմացվի նաեւ Իրանում: Բանական, հայրենիքի ճակատագրով մտահոգ մարդուն այս հարցը պիտի հետաքրքրի:

Իսկ «պատասխանատու» լրատվամիջոցի խմբագրականն ամոթանք է տալիս ԶՈՒ ԳՇ նախկին պետին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալներին, որ մի «սիրիացի ապստամբների չափ էլ չկային» եւ զենքի ուժով Փաշինյանին չտապալեցին: Պարսավում է, որ չեն հասկացել՝ «հաղթողներին չեն դատում», վստահեցնում, որ միջազգային դերակատարները «կհաշտվեին կատարվածի հետ»:

Եթե հանդիպադրենք այս տողերը եւ Անդրոնիկ Միգռանյանի մուտքն արգելելու դեմ նույն լրատվամիջոցի ցասումը, ապա կայուն տպավորություն է, որ մոսկովյան դեսանտը Սիրիայում Ասադի տապալումից հետո Երեւան է գործուղվել, որպեսզի ինչ-որ շրջանակների ներշնչի, որ այն, ինչ տեղի է ունեցել Դամասկոսում, միանգամայն հնարավոր է նաեւ Երեւանում:

Սիրիայում «ապստամբական ուժերը» դեռ չէին մտել Դամասկոս, երբ տողերիս հեղինակը ֆեյսքուքում զգուշացրեց, որ այս «շունը տիրոջը չճանաչող աշխարոհւմ ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ՝ որ Հայաստանը Հայաստանի դեմ պատերազմ սկսի»:

Ոչ ոք հենց այնպես չի ստեղծել ստերեոտիպ, որ «Լեռնահայաստանը պայքարող, իսկ դաշտային Հայաստանը ենթարկվող է»: Այդ թեզը մշակվել է ինստիտուցիոնալ ընդդիմության «խոհանոցում»: Պատմական համեմատությունը կա՝ Նժդեհի օրինակը: Ընդդիմությունը, նրան սպասարկող մամուլը, փորձագետները միաձայն պնդում են, որ Ադրբեջանը «պատրաստվում է օկուպացնել Սյունիքը»:

Ի՞նչ է պետք այդ ագրեսիան կանխելու կամ ագրեսիայի վտանգը չեզոքացնելու համար: Իհարկե, մի բան՝ որքան հնարավոր է՝ արագ ազատվել Նիկոլ Փաշինյանից: Բագրատ Գալստանյանն արդեն ասել է, որ երբ հաջորդ անգամ փողոց դուրս գա, ամեն ինչ ավարտվելու է հաղթանակով: Անդրոնիկ Միգռանյանը, հավանաբար, Երեւան էր գալիս, որպեսզի Սիրիայում Ասադի տապալումը ներկայացնի որպես Վլադիմիր Պուտինի հերթական հաղթանակ, որ պետք է շարունակություն գտնի Երեւանում:

Միգռանյանի մուտքն արգելվել է, նրա փոխարեն դա ասում է «պատասխանատու» լրատվամիջոցը, որ Հայաստանի ընդդիմությանը կոչ է անում դուրս գալ քաղաքական պայքարի սահմանադրական-օրինական ուղեգծից եւ ընդօրինակել ալ-Ջուլանիին՝ զինված ապստամբությամբ մտնել Երեւան եւ տապալել Նիկոլ Փաշինյանին:

Թե ինչ փորձության կենթարկվի Հայաստանը՝ մոսկովյան «պատգամախոսներին», բնականաբար, չի հետաքրքրում: Բայց մի՞թե այդ հարցը չի հուզում հայաստանյան «պատասխանատու» լրատվամիջոցի խմբագրին:

Մեկ անգամ Հայաստանն առաջնորդվել է «թող կործանվի Ծապլվարը, միայն ապրի գաղափարը» հոգեգարությամբ: Հետեւանքը չափազանց ցավոտ է: Բայց դա հոգեգարությու՞ն է, թե՞ կոլաբորացիոնիզմ: Արդյոք Ադրբեջանը չի՞ սպասում, որ Հայաստանը Հայաստանին պատերազմ հայտարարի: Արդյոք այդ պատերազմը հենց Իլհամ Ալիեւը չի՞ հրահրում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

15 hours ago

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…

15 hours ago

Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…

15 hours ago

Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…

17 hours ago

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…

17 hours ago

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…

19 hours ago