Լրահոս 24/7

2025-ից մաքսային մարմնում կմեկնարկի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին հունվարին մաքսային մարմնում ամբողջական կմեկնարկի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը։ Այսինքն՝ ապրանքների հայտարարագրերի սպասարկումն իրականացվելու է հեռավար եղանակով` նվազագույնի հասցնելով մաքսային ծառայող-հայտարարատու շփումը:

Այլ կերպ ասածապրանքների հայտարարագիրը ներկայացվելուց հետո այլևս անհրաժեշտ չի լինի, որպեսզի հայտարարատուն կամ վերջինիս ներկայացուցիչն այցելի մաքսային սպասարկման սրահ: Փոխարենը՝ ապրանքների հայտարարագիրը ներկայացվելուն պես, մաքսային ծառայողն ինքնաշխատ համակարգի միջոցով անմիջապես ստանալու է էլեկտրոնային ծանուցում հայտարարագրի ներկայացված լինելու վերաբերյալ։ Այնուհետև մաքսային ծառայողն իրականացնելու է անհրաժեշտ մաքսային գործառնությունները, որից հետո ապրանքների բացթողնման վերաբերյալ հայտարարատուն կամ վերջինիս ներկայացուցիչն էլեկտրոնային եղանակով կստանա ծանուցում:

Միաժամանակ, ապրանքների հայտարարագրի գծով իրականացվող մաքսային գործառնությունների ժամանակ լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների ճշտման անհրաժեշտության դեպքում, մաքսային ծառայողները հայտարարատուների հետ նույնպես շփվելու են տվյալ էլեկտրոնային համակարգի միջոցով:

«Ծանուցման» էլեկտրոնային համակարգի ամբողջական գործարկումը լինելու է փուլային եղանակով: Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ առաջին փուլով2025 թվականի հունվարի 3-ից, «Զվարթնոց» օդանավակայանով (այդ թվում «Կարգո» բեռնային համալիրով), ինչպես նաև փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով ժամանող և մեկնող բեռների մասով ներկայացված ապրանքների հայտարարագրերի (մաքսային մարմնի ծածկագիր` 05100011) սպասարկումն իրականացվելու է նշված համակարգի միջոցով։ Իսկ մինչև 2025 թվականի հունվարի վերջը նշված համակարգին անցում են կատարելու նաև Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Սիսիանում գտնվող մաքսային մարմինները, ինչի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:

Հաշվի առնելով վերը նշվածը` ՊԵԿ-ը հորդորում է 2025 թվականի հունվարի 3-ից ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո չայցելել «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում գտնվող մաքսային սպասարկման սրահ, այլ հետևել էլեկտրոնային համակարգով ուղարկվող ծանուցումներին: Միաժամանակ, ապրանքների հայտարարագրի գրանցումից հետո բացթողնման գործընթացն արագացնելու նպատակով անհրաժեշտ է նախքան ապրանքների հայտարարագրի գրանցումը, վճարել և «90009» դասակարգչի ներքո կցել տվյալ հայտարարագրի շրջանակում առաջացած պարտավորությունների (հարկերի, տուրքերի և այլ վճարների) վճարումը հիմնավորող փաստաթղթերը:

Թիվ 1

Recent Posts

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

14 hours ago

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…

14 hours ago

Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…

15 hours ago

Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…

16 hours ago

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…

17 hours ago

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…

18 hours ago