

Ասիական և եվրոպական մայրցամաքների միջև ամենահուսալի և տնտեսական երթուղին Կենտրոնական Ասիա -Կասպից ծով -Հարավային Կովկաս և Թուրքիա գիծն է:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ելույթ ունենալով Անկարայում ընթացող Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների 2-րդ եռակողմ հանդիպման բացմանը։
Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մատակարարման շղթայում խափանումներ են տեղի ունեցել COVID-19-ի, ռուս-ուկրաինական հակամարտության և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։
«Ասիական և եվրոպական մայրցամաքների միջև ամենահուսալի և տնտեսական երթուղին Միջին Ասիա – Կասպից ծով – Հարավային Կովկաս և Թուրքիա գիծն է», – ընդգծել է Հաքան Ֆիդանը:
Ֆիդանը նշել է, որ այսօրվա հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքային նախագծերն ու միջին միջանցքի համատեղ աշխատանքները:
«Քննարկել ենք մաքսային պրակտիկայի և օրենսդրության ներդաշնակեցման հարցերը։ Տվել են գնահատական, թե ինչ կարելի է անել էլեկտրոնային ծառայությունների օգտագործման ընդլայնման համար։ Բացի այդ, քննարկել ենք առևտրային արգելքների աստիճանական վերացման հնարավոր քայլերը», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Որոշում է կայացվել նաև արագացնել ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, հավելել Է նախարարը: Հանդիպման ընթացքում որոշվել է խրախուսել ներդրումները գերակա ոլորտներում, իսկ ճանապարհային քարտեզը, որին պետք է հետևել առաջիկա ժամանակահատվածներում, շարադրված է հռչակագրի հավելվածում, պարզաբանել Է Ֆիդանը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…