

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում ընդունել է ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահ Մուհամմեդ Դարվիշին և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը»,- նշված է հաղորդագրությունում:
Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալինը։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…