Լրահոս 24/7
12.02.2025

Իշխանության դեմ արցախցիներին տրամադրելն առաջնահերթությու՞ն է

Իշխանության դեմ արցախցիներին տրամադրելն առաջնահերթությու՞ն է

Ղարաբաղյան առաջին, քառասունչորսօրա պատերազմում, ապրիլյան քառօրյա մարտերում, 2023-ի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ահաբեկչության դեմ կռվում զոհ ունեցող արցախցիների սոցցանցային զայրույթն առ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան ոչ միայն հասկանալի, այլեւ շատ որոշակիորեն արդարացված է. մարդիկ հարազատ են կորցրել, հայրենազրկվել, սոցիալական կարիքի մեջ են եւ հանկարծ պետական բարձրաստիճան պաշտոնայից լսում են «մնայիք՝ կռվեիք» ծանր կշտամբանք: Եւ, բնականաբար, հակադարձում են այնպես, ինչպես կարողանում են կամ հարմար են գտնում:

Անհասկանալին ստեփանակերտցի մի քանի նախկին պաշտոնյաների, քաղաքական գործիչների, իրենց հանրային դեմք համարողների վերաբերմունքն է, որ նույնքան, գուցե թե ավելի անբարոյական է. նրանք սկսել են հրապարակել սեպտեմբերյան աղետի զոհվածների անունները՝ որպես ապացույց, որ «արցախցին մեկ օր դիմադրել է, երկու հարյուրից ավելի զոհ տվել»: Սա նման է, ներողություն եմ խնդրում զոհվածների հարազատներից, քաղաքական դիակապտության, երբ մարդիկ, որ ի պաշտոնե կոչված էին ապահովել ԼՂ հայ բնակչության անվտանգությունը եւ իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը, սեփական ապիկարությունը փորձում են քողարկել, հրահրել զգացմունքային պոռթկումներ:

Ի՞նչ իմաստ ունի այդ, թող թույլ տրվի ասել, «մահվան թվաբանությունը»: Բանակի մնացորդները, աշխարհազորը, կամավորականները կռվել են, այո: Բայց չէ՞ որ իշխանություն կոչվածի պարտքն էր՝ հաշվարկել, թե ի՞նչ ուժի դեմ է ստույգ մահվան տանում նրանց: Խնդիրն այն է, որ ստեղծված իրավիճակում ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի ռազմական բախում տեղի չունենար: Ալեն Սիմոնյանին ամենավերջին որակումները տվող ստեփանակերտցի «քաղէլիտան» ինչու՞ է մոռանում Ազգային ժողովի ամբիոնից նրա հայտարարությունը, որ իրենք զանգում-պահանջում էին սահմանը բացել, որպեսզի դուրս գան-լքեն Արցախը, տեղափոխվեն Հայաստան: Կա զգուշավորություն կամ վախ, որ նա մի օր կհրապարակի այդ հեռախոսազանգերի ձայնագրություննե՞րը: Դրա համար էլ նախապես գրոհու՞մ են:

Ըստ երեւույթին՝ նման մտավախություն ստեփանակերտցի նախկին պաշտոնյաներն ունեն: Սոցիալական ցանցի օգտատերը դիմել է Սամվել Շահրամանյանին եւ պահանջել, որ նա պաշտոնապես պատասխանի Ալեն Սիմոնյանին: Կպատասխանի՞: Հազիվ թե, որովհետեւ պատասխանի, որ ի՞նչ ասի:

Տեղեկատվական այս «պատերազմն», իհարկե, իր դրդապատճառներն ունի: Հայաստանը փաստացի մտել է նախընտրական շրջան: Եւ պատահական չէ, որ արցախցի լրագրողն առիթը բաց չի թողել եւ Ալեն Սիմոնյանին հարցրել է, թե ինքը ե՞րբ է վերադառնալու Արցախ: Իսկ երբ Ազգային ժողովի նախագահը պատասխանել է, որ կվերադառնա, երբ այնտեղ անվտանգ լինի, հետեւել է երկրորդ հարցը. «Իսկ ի՞նչ կարգավիճակով եմ ես վերադառնալու»:

Խնդիրն, այսպիսով, արցախցիների ապագան չէ, այլ՝ արցախյան թեման թեժ պահելու քաղաքական որոշ շրջանակների ցանկությունը, ինչին անմիջապես արձագանքում է Ստեփանակերտի «քաղէլիտան» եւ զարգացնում խոսույթ, որ «արցախցին որոշել է հեռանալ, երբ համոզվել է, որ Հայաստանից օգնություն չի լինելու»:

Ամեն ինչ վերադառնում է «փակ շրջան» կամ՝ այնտեղ, որտեղից սկսվել է քաղաքական ֆարսը, երբ պաշարված Ստեփանակերտում ֆորմալ իշխանությանը հակակշիռ է ստեղծվել՝ «Արցախի զարգացման եւ դիմադրության ճակատը» եւ տասնյակ հազարավոր մարդկանց ներշնչել, որ «նոր Սարդարապատ է լինելու»: Ընդսմին, քարոզվել է, որ Արցախում «հաղթելով՝ ազատագրվելու է նաեւ Հայաստանը»:

Արցախի «նոր Սարդարապատի» գաղափարա-քաղաքական սպասարկուներն այսօր Երեւանում են եւ իրենց խոսույթն իջեցրել են Ազգային ժողովի նախագահի հասցեին անձնական վիրավորանքների աստիճանի: Հաշվարկն, ըստ երեւույթին, այն է, որ նա կամ ավելի կոշտ կհակադարձի կամ կդիմի դատարան: Եւ կբացվի «հալածյալների պաշտպանության ճակատ»: Ինչպես ՝ Ղարիբ Բաբայանի դեպքում:

Ամեն ինչ կամ առնվազն շատ բան պարզ է, հասկանալի, նույնիսկ կանխատեսելի: Արտառոցն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի «մնայիք՝ կռվեիք» կշտամբանքն է: Ի՞նչ հարց է դա լուծում: Արցախցիներին տրամադրում է իշխանության դե՞մ: Իսկ դա քաղաքական առաջնահերթությու՞ն է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է