Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին բավականին հանգիստ է։ Այս պահին միջադեպեր չկան: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Միևնույն ժամանակ Ռիտերը նշել է, որ երկու կողմերն էլ ամրապնդում են իրենց դիրքերը:
«Այսպիսով, երկու կողմերն էլ շարունակում են պատրաստվել ավելի վատ զարգացման, դա ակնհայտ է: Բայց մենք այս պահին լարվածություն չենք տեսնում, և սա ամսից ի վեր է, ուստի մենք բավականին վստահ ենք, որ տարածաշրջանը լավ ուղու վրա է: Եվ մենք միշտ ասում ենք՝ նախապատրաստված եղիր վատագույնին, բայց պատրաստ եղիր լավագույնին: Այսպիսով, մեզ թվում է, որ երկու կողմերն էլ հետևում են այս խորհրդին»,- ասել է Ռիտերը:
Առաքելության ղեկավարի խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի զգալիորեն նվազմանը նպաստել է ոչ միայն դիտորդների ներկայությունը սահմանին, այլև՝ քաղաքական միջավայրը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն են, որոնք օգնում են միջադեպերի նվազմանը։ Վստահ եմ, որ մեր ներկայությամբ մենք աջակցում ենք այս ընդհանուր գործընթացին»,- ասել է Ռիտերը:
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանի դժգոհություններին, Մարկուս Ռիտերը նշել է, որ իրենք բացահայտ պարեկություն են իրականացնում սահմանի և հսկողության գծի երկայնքով։ Երբ հայտնվում են սահմանի ինչ-որ տեղում, միշտ մնում են այնպիսի դիրքում, որ երկու կողմերն էլ տեսնեն։ Ամեն բան շատ, շատ բաց և թափանցիկ է, և առաքելությունը ոչ մի հետախուզական աշխատանք չի կատարում: Իսկ թե ինչու է դժգոհում Ադրբեջանը, Ռիտերը հորդորում է հենց Բաքվից հարցնել։
«Ամեն ինչ տեսանելի է, թե ինչ ենք անում: Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում սահմանին։ Դա նշանակում է, որ մենք ոչ միայն նայում ենք, թե ինչ է անում ադրբեջանական կողմը, մենք նաև հետևում ենք, թե ինչ է անում հայկական կողմը, քանի որ Բրյուսելը ցանկանում է իմանալ մեզնից՝ ինչպես է իրավիճակը սահմանին:
Նույնիսկ այն պարեկություններին, որոնց մենք գնում ենք ուղեկցորդներով, մեկ շաբաթ առաջ հատուկ ներկայացուցչի գրասենյակի միջոցով ծանուցում ենք Բաքվին»,- ընդգծել է Ռիտերը:
2022 թվականի հոկտեմբերի 20-ից Հայաստանում իր գործունեությունն է սկսել ԵՄ դիտորդական առաքելությունը։ Այս գործողությունը հետևել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմում դիտորդ-փորձագետներ տեղակայելու վերաբերյալ ԵՄ որոշմանը։
ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…
Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…