Լրահոս 24/7

Ի՞նչ է մատնում Ալիեւը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան եւ Անկարայում թուրք-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրն Ադրբեջանի մերձիշխանական լրատվամիջոցը սենսացիոն հրապարակում է արել, ըստ որի՝ Սումգայիթում գրանցված Marine Guardian Shipmanagement ՍՊԸ-ին պատկանող երկու լցանավեր տարբեր երկրների դրոշի տակ «ռուսական ենթապատժամիջոցային նավթ են առաքում, հիմնականում՝ ասիական երկրներ»: Ըստ հրապարակման՝ հիշյալ ընկերությունը «դիտարկվում է Ադրբեջանի Պետական մաքսային ծառայության տվյալների բազայում, բայց սեփականատիրոջ ինքնությունը բացահայտված չէ»: Ընդ որում, ՍՊԸ- ի գրանցման հասցեն Սումգայիթ քաղաքի բազմաբնակարան շենքում գտնվող բնակարան է: Լրատվամիջոցին «հաջողվել է պարզել, որ լցանավերից մեկը մի քանի շաբաթ առաջ դուրս է եկել ՌԴ Նովոռոսիից, հասել է Եգիպտոս՝ Պորտ-Սաիդ եւ, ըստ ծրագրվածի մարտի 1-ին պետք է բեռնաթափվի չինական Ցինդաո նավահանգստում»:

Որ Ադրբեջանը Ռուսաստանին նավթի արտահանման հարցում մեծ ծառայություններ է մատուցում՝ ակնարկում էին անկախ աղբյուրները: Բայց այս հրապարակումն արել է Իլհամ Ալիեւի աշխատակազմից ֆինանսավորվող, նրա ուղղորդմամբ խմբագրական քաղաքականություն իրականացնող լրատվամիջոցը:

Եւ, չպետք է կասկածել, նա ոչ թե լրագրողական հետաքննություն է իրականացրել կամ տեղեկություններ քաղել Ադրբեջանի իշխանության դեմ տրամադրված աղբյուրներից, այլ պարզապես հրապարակայնացրել է այնքան նյութ, որքան տրամադրել են պատկան մարմինները, այդ թվում՝ Պետական մաքսային ծառայությունը:

Ըստ այդմ, Ալիեւը քաղաքական «ինքնամատնություն» է արել, որովհետեւ ոչ միայն Բաքվում եւ Մոսկվայում, այլեւ աշխարհի բոլոր մայրաքաղաքներում եւ գործարար շրջանակներում բոլորը քաջ գիտեն, որ Ադրբեջանում ոչինչ առանց Իլհամ Ալիեւի եւ նրա անմիջական հսկողության ներքո գործող մարմինների թույլտվության չի կատարվում:

Բայց այդ ընկալումը եւ համոզմունքը միայն «ներքին սպառման» եւ կուլիսային քննարկումների թեմա է: Ի՞նչ նպատակ է հետապնդում ռուսական նավթի արտահանման գործարքին ադրբեջանական լցանավերի մասնակցության հրապարակայնացումը:

Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինին հասկացնում է, որ իր «մատնությունը» թանկ կարժենա: Բայց ու՞մ է նա «մատնում», եթե Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան բանակցությունները նման «նուրբ» թեմաներ առհասարակ չեն շոշափել, եւ ընդհանուր տպավորություն է, որ «Թրամփը հանձնել է Ուկրաիանա՞ն» Եթե առաջնորդվելու լինենք քաղաքական պրագմատիզմի տրամաբանությամբ, ապա Ադրբեջանի նախագահի առաջին եւ հիմնական ցանկությունը պիտի լիներ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների կամ ենթադրյալ համաձայնությունների «մի անկյունում անխռով պատսպարվածությունը»:

Հրապարակայնացնելով, որ Ադրբեջանում գրանցված ՍՊԸ-ն ասիական երկրներ ռուսական նավթ է արտահանում՝ Իլհամ Ալիեւը, կարծես, նախապատրաստվում է մեծ «բլեֆի». Իշխանությունը եւ անձամբ ինքը կապ չունեն սումգայիթյան «ծովահանների» հետ: Ադրբեջանը Ռուսաստանին հրապարակային մեղադրել է «լրտեսությամբ զբաղվելու» մեջ: Ալիեւը կարող է մի քայլ եւս անել եւ սումգայիթյան ընկերությանը վերագրել «ռուսական նավթի մաքսանենգ արտահանման մեջ»: Բայց հանուն ինչի՞՝ ահա գլխավոր հարցը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

7 hours ago

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…

7 hours ago

Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…

8 hours ago

Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…

9 hours ago

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…

10 hours ago

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…

11 hours ago