Լրահոս 24/7
12.03.2025

Դոնալդը «դավաճանեց» Վլադիմիրին

Դոնալդը «դավաճանեց» Վլադիմիրին

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում մարտի 11-ին ամերիկա-ուկրաինական «գագաթաժողովը», որ տեւել է ավելի քան վեց ժամ, Սպիտակ տունը գնահատել է «արդյունավետ»: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոտլտցը հայտարարել է, որ Ուկրաինային ցուցաբերվող «օգնության պաուզան վերացված է»: Նրա խոսքերով՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օգնությունը դադարեցնելու որոշում էր ընդունել՝ մինչեւ կպարզվեր, թե Ուկրաինան «խաղաղ բանակցություններին հավատարմություն ցուցաբերում»:

Ըստ Ուոլտցի՝ Ջիդայի բանակցություններում Ուկրաինան «խաղաղության հասնելու պատրաստակամություն է հայտնել, այժմ պետք է ստանալ հրադադարին Ռուսաստանի համաձայնությունը»: Ավելի առարկայական է արտահայտվել պետքարտուղար Ռուբիոն. «Գնդակը հիմա Ռուսաստանի կողմում է»:

Բանակցությունների հիմնական ձեռքբերում է դիտվում ռազմաճակատային գծի ողջ երկայնքով, օդում եւ ծովում երեսունօրյա հրադադար հաստատելու մասին ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի համաձայնությունը: Կողմերը նաեւ պայմանավորվել են, որ հազվագյուտ մետաղների շահագործման համաձայնությունը «կստորագրվի ամենամոտ ապագայում»:

Կարելի՞ է արձանագրել, որ ուկրաինական կարգավորման հարցում Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության հաստատակամությունն ազդել է Սպիտակ տան դիրքորոշմանը: Ըստ երեւույթին՝ այո: Այլապես Դոնալդ Թրամփը չէր հայտարարի, որ Ուկրաինային ռազմական աջակցությունը կվերականգնվի: Դա այն է, ինչ պնդում էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան՝ պարզորոշ հայտարարելով, որ Ուկրաինան բանակցություններին պետք է մասնակցի եւ ունենա ուժեղ աջակցություն:

Ջիդայի բանակցություններից հետո իրավիճակի ինտրիգն այն է, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կարճաժամկետ հրադադարի աննպատակարմարության մասին՝ համարելով, որ այդ ժամանակահատվածն Ուկրաինան օգտագործելու է ուժերի համալրում, զորքերի վերախմբավորում իրականացնելու համար: Պուտինը պնդել է, որ կարգավորումը պետք է երաշխավորի կայուն եւ տեւական խաղաղություն: Ընդ որում, համաձայնության հիմքում պետք է դրվեն Ռուսաստանի առաջարկած բոլոր նախապայմանները:

Ուկրաինա-ամերիկյան երեսունօրյա հրադադարի առաջարկությունն, այսպիսով, չափազանց բարդ կացություն է ստեղծում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Խնդիրը ոչ միայն հրադադարի հաստատման «պահանջն» է, այլեւ այդ ընթացքում քաղաքական քննարկումների նախաձեռնությունը, ինչից հասկացվում է, որ եթե Մոսկվան համաձայնի Վաշինգտոնի եւ Կիեւի համատեղ առաջարկին, ապա պետք է ընդունի կարգավորման բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը:

Մոսկվայից առաժմ պաշտոնական արձագանք չկա, բայց ՌԻԱ-Նովոստին անդրադարձել է ուկրաինական կարգավորման Ռուսաստանի նախապայմաններին: Տպավորություն է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույն «ոճի մեջ» հայտարարություն կանի: Հակառակը պատկերացնել դժվար է, քանի որ զորքերի ներկայիս շփման գծով հրադադարի հաստատումը եւ քաղաքական քննարկումների մեկնարկը կնշանակի, որ Ռուսաստանի սահմանադրությամբ ամրագրված ուկրաինական ոչ բոլոր տարածքները կմնան ռուսաստանյան հսկողության ներքո:

Նման կարգավորում Մոսկվան չի դիտարկում, ուստի բացառված չէ, որ Ջիդայում ամերիկացի եւ ուկրաինացի դիվանագետները երեսունօրյա հրադադարի համաձայնության են եկել, որպեսզի Ռուսաստանին թողնեն ամենաանհարմար կացության մեջ. եթե Մոսկվան այդ նախաձեռնությունը մերժի, ապա ոչ միայն եվրոպական «տատանվող» երկրները, այլեւ հենց Միացյալ Նահանգներն Ուկրաինային ավելի մեծ ծավալի ռազմական օգնության կատարյալ լեգիտիմ իրավունք կունենան, Ռուսաստանը քաղաքական լրջագույն փորձության կենթարկվի: Ռուսաստանյան քարոզչությունն, իհարկե, կարող է ներկայացնել այնպես, որ «բիզնեսմեն» Դոնալդը «դավաժանել է իր ընկեր Վլադիմիրին»: Բայց իրական քաղաքականության մեջ հաշվի է առնվում կոնկրետ իրավիճակը. Ռուսաստանին առաջարկվում է պատվավոր խաղաղություն, բայց դա Վլադիմիր Պուտինը համարում է «ռազմավարական պարտություն»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է