Categories: Հայաստան

Բազմազավակ և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողները ամսական ֆինանսական աջակցություն կստանան

 

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել ««Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի հանձնարարականից:

Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում բազմազավակ ընտանիքների դերի ու նշանակության բարձրացման, պետության կայունության, առաջընթացի և ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում բազմազավակ ծնողների ներդրած ավանդի գնահատման արժևորմամբ Օրինագծով առաջարկվում է սահմանել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ, որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման և առաջընթացի գործում: Այդ մեդալով պարգևատրվել է 9 ծնող:

Օրենքի նախագծի ընդունումից հետո տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4.320.0 հազ. դրամ` 9 ընտանիքի տրամադրելու համար:

editors

Recent Posts

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համագործակցել

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համագործակցելՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 2-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի…

5 mins ago

«Սահմանազատման կանոնակարգը» կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել և ԱԺ նիստերի օրակարգում չընդգրկված նախագծերի բաժնում զետեղվել է…

14 mins ago

Դավթաշեն վարչական շրջանում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի…

27 mins ago

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր ՀՀ վարչապետը հանդիպումներ…

37 mins ago

Անհամբերությամբ սպասում ենք ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությանը. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարկ Ռյուտեին շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նշանակվելու առթիվ։ «Ակնկալում ենք…

44 mins ago

Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը

Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA,…

55 mins ago