Categories: Հայաստան

Հասարակությունն ընտրում է ոչ թե գիտելիքը, այլ դիպլոմը, որովհետև գիտի, որ կարող է վարդանղուկասյաններ բուծել ԱԺ. Խառատյան

 

Նոր իշխանությունները հայտարարում են, որ մեր ուսուցիչը պիտի լավ ապրի: Ես չգիտեմ որևէ իշխանություն, որն ասի՝ մեր ուսուցիչը պիտի վատ ապրի: Այս մասին այսօր ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Առաջին նիստին ասվեց, թե մեր նպատակն ազատ և քննադատական մտածող քաղաքացի ստեղծելն է: Բոլոր իշխանությունները սովորաբար հենց այդպես են ասում, բայց բոլորն ամեն ինչ անում են, որ հենց այդ քաղաքացին չստեղծվի: Ես վստահ չեմ, որ այս դեպքում էլ այս նույն ճանապարհով չենք գնա»,- ասաց Խառատյանը՝ հավելելով, որ սա ընդհանուր փորձի հանրագումարային մոտեցում է:

Նա հարց հնչեցրեց՝ ինչպես պետք է կրթվի ազատ և քննադատաբար մտածող անչափահասը դպրոցում, եթե մենք, մեծ հաշվով, չունենք այդ ուսուցիչը, և որտեղից պիտի լինի այդ ուսուցիչը, եթե դասագրքում գրված բացարձակ ճշմարտությունից այն կողմ այլ բան չենք տալիս, որ նա կարողանա այդ մտածողությունը կիրառի իր հանդեպ, հետո՝ դպրոցի հանդեպ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ում։

editors

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

5 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

5 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

6 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

6 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

7 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

7 hours ago