Categories: Հայաստան

Հայաստանում հարցվածների 61.3%-ն ընտրությունների դեպքում պատրաստ է ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքին

 

«GALLUP International Association»-ի իրականացված հարցումների համաձայն` հայաստանցիների 61.3%-ը պատրաստ է ընտրությունների դեպքում իր ձայնը տալ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե վաղը լինեին Ազգային ժողովի ընտրություններ: 61.3 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկեր 14.2%-ը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին` հարցվածների 3,9%-ը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:

editors

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

5 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

7 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

7 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

7 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

7 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

8 hours ago