Categories: Հայաստան

Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվել առաջարկած Քոչարյանի աջակիցը ձերբակալվել է

 

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը, որը, ըստ ոստիկանության կողմից դեկտեմբերի 19-ին հրապարակված տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել, ձերբակալվել է:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում  հաստատել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` հավելելով, որ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի հատկանիշներով:

Մկրտչյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կասկածանքով (կազմակերպված խմբի կողմից սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը):

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը  Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ՝ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, կատարվել էին խուզարկություններ։

editors

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

11 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

13 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

13 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

13 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

13 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

13 hours ago