Հայաստանը ստացել է «Տոռ» զենիթահրթիռային համալիրները

 

Հայաստանի զինուժը համալրվել է զենիթահրթիռային «Տոռ-Մ2ԿՄ» համալիրներով: «Տոռ» ԶՀՀ-ների այս մոդիֆիկացիան տեղադրված է անվավոր շասսի վրա, Հայաստանին մատակարարվել են «ԿամԱզ»-ի վրա տեղադրված տարբերակները,- տեղեկացնում է Ռազմ․info-ն։

ԶՀՀ-ների ստացման մասին հրապարակում է արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ԶՈւ «Տոռ-Մ2ԿՄ» ԶՀՀ-ն

Այս ԶՀՀ-ների ձեռքբերման մասին հայտնի էր դարձել դեռևս 2018-ի մայիսին ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումից։ Այն ժամանակ նշվել էր, որ մի քանի ամսվա ընթացքում համալիրներն արդեն կլինեն զինված ուժերում։ Համալիրները ձեռք էին բերվել բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակներում։

Համալիրի մարտավարատեխնիկական բնութագիրը

  • Խոցման առավելագույն հեռավորությունը – 12 կմ
  • Միաժամանակ ուղեկցվող թիրախների քանակը – 48
  • Միաժամանակ հրետակոծվող թիրախների քանակը –  4
  • Միաժամանակ ղեկավարվող հրթիռների քանակը – 8
  • Թիրախների շարժի առավելագույն արագությունը – 700 մ/վ
  • Անձնակազմը – 3 մարդ
editors

Recent Posts

Շրջանառության մեջ է դրվել ԵԱՏՄ-ին նվիրված նամականիշ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ երկրների վարչապետները շրջանառության մեջ են դրել մեկ նամականիշ՝ նվիրված…

51 seconds ago

Ես ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել. Ալեն Սիմոնյան

Ես ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն,…

17 mins ago

Բալայանը Եվրաջասթի նախագահին է հանձնել Համագործակցության մեդալը

Սեպտեմբերի 30-ին ԵՄ ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։…

25 mins ago

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 133-ի

ԱՄՆ-ի հարավ-արևելյան նահանգներում անցյալ շաբաթվանից մոլեգնող «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 133-ի։ Սեպտեմբերի 30-ի…

32 mins ago

Ադրբեջանը նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում

Ռահման Մուստաֆաևը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ ԱՊԱ գործակալությունը հայտնում…

37 mins ago

Կիևը սեփական զենքով կարող է հարվածել Ռուսաստանի խորքերը․ Միլլեր

Կիևի ռեժիմը կարիք չունի Վաշինգտոնից թույլտվություն խնդրելու Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածներ հասցնելու համար, եթե դրանք…

55 mins ago