Լրահոս 24/7
17.04.2025

Ո՞վ է «Սամվել Շահրամանյան փնտրում»

Ո՞վ է «Սամվել Շահրամանյան փնտրում»

Լրատվամիջոցներից մեկը գրել է, որ «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անհետացել է, չի ներկայացել Ազատության հրապարակի վրան, խուսափում է հանդիպել արցախցիների հետ»: Ըստ նույն աղբյուրի, օրերս Արցախի Ազգային ժողովի պատգամավորները քննարկել են այդ հարցը եւ եկել եզրակացության, որ նա «իր պարտականությունները չի կատարում»:

Սամվել Շահրամանյանը 2023 թվականի սեպտեմբերի 28-ին «ատրճանակի փողի սպառնալիքի տակ» ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիր, Երեւան տեղափոխվելուց հետո ցրել կառավարությունը եւ հրամանագրել, որ 2024 թ. հունվարի 1-ից Արցախի պետական կառավարման բոլոր մարմինները դադարեցնելու են իրենց գործունեությունը, իսկ նախագահը եւ մի քանի պաշտոնյաներ գործելու են «հասարակական հիմունքներով»:

Շահրամանյանին իր պարտականությունները չկատարելու մեջ մեղադրողները հազիվ թե չգիտեն, որ նա օրինական, իրեն պատվիրակված ոչ մի լիազորություն չունի, ուստի եւ՝ պաշտոնեական պարտավորություններ: Ենթատեքստից հասկացվում է, որ խոսքը բռնատեղահանված բնակչության «իրավունքների պաշտպանության շարժման» հանդեպ պարտավորությունների մասին է:

Դա արդեն նույնիսկ ոչ թե ներարցախյան, այլ բացառապես ներստեփանակերտյան, ներվերնախավային խնդիր է, որ հանրային հետաքրքրություն չի ներկայացնում: Կոպիտ ասած՝ Արցախից բռնատեղահանված միջին վիճակագրական մարդուն բոլոորվին չի հետաքրքրում, թե Սամվել Շահրամանյանն ինչ խնդիրներ ունի իրեն նախագահ կարգած պատգամավորների կամ իր կառավարության նախարարների հետ: Նրան պետք է, որ իր սոցիալական խնդիրներին լուծում գտնվի:

Շատ բնական եւ օրինաչափ է, որ միջին-վիճակագրական բռնատեղահանվածը կանգնելու է այն մարդու կողքին, ով կարող է ավելի փաստարկված եւ քաղաքակիրթ կոմունիկացիա հաստատել Հայաստանի կառավարության, Երեւանում միջազգային կազմակերպությունների գրասենյակների, դեսպանատների հետ եւ հաստատակամ ու վճռական է: Այս իմաստով բռնատեղահանված արցախցին եթե Սամվել Շահրամանյանին փնտրում է, ապա միայն նրա համար, որ հաշվետվություն լսի:

Իսկ այն շրջանակները, որոնց վերաբերմունքն առ Սամվել Շահրամանյան լրատվամիջոցն է դրսեւորել, Արցախի նախագահին փնտրում են, որպեսզի, հավանաբար, կարգեն բռնատեղահանված բնակչության «իրավունքների պաշտպանության շարժման» ֆորմալ առաջնորդ: Ներքին եւ արտաքին որոշ դերակատարների կանխածրագիրը դա է՝ Երեւանում Արցախի քաղաքական վերնախավը հակադրել Հայաստանի իշխանություններին, ՔՊ-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրել արտաքին քաղաքական այնպիսի պահանջներ, որ ոչ մի առումով իրացնելի չեն, բայց հանրության մի հատվածին կարող են ականջահաճո լինել:

Այդ դեպքում, հնարավոր է, Ազատության հրապարակի «ստեփանակերտյան վրանը» վերածվի վրանային ճամբարի, ինչից մինչեւ փողոցների փակում արդեն կես-քայլ կլինի: Տպավորություն է, որ «վրանային հեղափոխությունը» նախագծվել է դեկաբրիստական «կայծից բոց կբռնկվի» կարգախոսով, որի հեղինակները, պարզվում է, Ռուսաստանի պատմությունը չգիտեն. դեկաբրիստների ապստամբությունը ձախողվել է, որովհետեւ նրան մասնակցելու «պատվո երդում» տված սպաների մեծամասնությունը խոստումը դրժել է:

Մանրամասնություններին տեղյակ չլինելով՝ Սամվել Շահրամանյանին դժվար է մեղադրել «պատվո երդումը դրժելու» մեջ, բայց նրա դեմ որոշակի շրջանակների հետ վաղուց աֆիլացված լրատվամիջոցի քարոզչությունը մղում է ենթադրել, որ Արցախի վերջին նախագահը կայացրել է արկածախնդրությունից հեռու մնալու որոշում: Որքանո՞վ է իրականությանը մոտ այս տպավորությունը՝ պարզ կլինի առաջիկա օրերին:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է