Categories: Հայաստան

Կրակոցներ` Կոտայքի մարզի ռեստորանային համալիրներից մեկում. կա վիրավոր

 

Դեկտեմբերի 22-ին ձերբակալվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Արա Հայրապետյանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեկտեմբերի 21-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գողթ գյուղում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Ա.Ս.-ի ծննդյան արարողությունը, որի ժամանակ էլ կրակոցներ են հնչել:

Նշված ռեստորանային համալիր է ժամանած ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների ընթացքում տեղեկություններ են ստացել, որ ծննդյան արարողության ժամանակ Ա. Հայրապետյանը՝ լինելով ոչ սթափ վիճակում, մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած ապօրինի ատրճանակով դեպի վեր մի քանի անկանոն կրակոց է արձակել:

Կրակոցներ արձակելուց հետո Ա. Հայրապետյանն իրեն պատկանող BMW մակնիշի 35 MM 839 համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել է Գառնի գյուղ և BMW-ի մեջ՝ ըստ նախնական տեղեկությունների, ատրճանակից անզգուշաբար կրակոց է արձակել, ինչի հետևանքով էլ ձախ ոտքի մասում ստացել է հրազենային վնասվածք: Նրան տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է, իսկ ձերբակալվածն էլ նախկինում ավազակային հարձակում կատարելու և խուլիգանության հատկանիշներով եղել է դատապարտված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

editors

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

4 mins ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

2 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

2 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

2 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

3 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

3 hours ago