Լրահոս 24/7
24.04.2025

Ադրբեջանի չինական ընտրությունը ռազմավարակա՞ն է

Ադրբեջանի չինական ընտրությունը ռազմավարակա՞ն է

Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները վերստին սրվել են: Ըստ տեղեկությունների, Նյու-Դելին երկրից Պակիստանի բոլոր քաղաքացիներին արտաքսելու եւ սահմանը փակելու որոշում է ընդունել, ժամանակավորապես կասեցնել Ինդոս գետից ջրօգտագործման մասին պայմանագիրը: Երկրից կարտաքսվեն նաեւ Պակիստանի դեսպանատան ռազմական կցորդը, այլ դիվանագետներ: Հնդկաստանի իշխանությունները համոզված են, որ Ջամու-Քաշմիր նահանգում երկու օր առաջ տեղի ունեցած ահաբեկչությունը, որ քսանհինգ հնդկաստանցու եւ Նեպալի մեկ քաղաքացու մահվան պատճառ է հանդիսացել, կազմակերպվել է Պակիստանի տարածքից:

Դիտարժան է, որ ահաբեկչություն է իրականացվել Հնդկաստանում ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի նախօրեին: Ամերիկյան մամուլը հայտնում է, որ նա Նյու-Դելի է մեկնել տիկնոջ ուղեկցությամբ, ով ծագումով հնդկական արմատներ ունի: ԱՄՆ փոխնախագահը Հնդկասատանում կանցկացնի չորս օր: Նախատեսված է, որ նա կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Մոդիին: Ճիշտ է, կողմերի միջեւ որեւէ փաստաթղթի ստորագորւմ չի նախատեսվում, բայց քննարկվող հարցերի շրջանակը լայն է եւ ընդգրկում է նաեւ պաշտպանության եւ ռազմական արդյունաբերության բնագավառները:

Ըստ էության, ԱՄՆ փոխնախագահը Հնդկաստան է այցելում, որպեսզի ընդգծի այդ երկրի առանձնահատուկ դերը: ԱՄՆ-ը գլխավոր մրցակից է ընդունում Չինաստանին, իսկ այդ երկրի հարաբերությունները Հնդկաստանի հետ, մեղմ ասած, բարիդրացիական չեն: Չինաստանը սերտ համագործակցում է Պակիստանի հետ, նպաստում վերջինիս ռազմական հզորության մեծացմանը: Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լարվածությունը զուգադիպում է երկու կարեւոր իրադարձության: Օրեր առաջ Ռուսաստանը հայտարարել է, որ քննարկվում է ԵԱՏՄ-Պակիստան ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու հարցը, իսկ դրան հաջորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Չինաստան պետական այցը: Այս ֆոնին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն ամբողջ կազմով գործուղվել է Մոսկվա, որպեսզի ռուսաստանցի պաշտոնյաների հետ քննարկի երկկողմ հարաբերությունների, գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր:

Խիստ ուշագրավ է, որ Ալիեւի Չինաստան այցին զուգահեռ Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդունել է Պակիստանի վարչապետ Շահբազին: Բանակցությունների ավարտին Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է թուրք-ադրբեջանա-պակիստանյան դաշինքի անհրաժեշտության մասին: Պակիստանը եւ Ադրբեջանը դեռեւս նախանցյալ տարի են ռազմավարական համագործակցության պայմանագիր ստորագրել:

Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանա-պակիստանյան դաշինքն ուղղված է Հնդկաստանի դեմ: Թուրքիան բարելավել է Չինաստանի հետ հարաբերությունները: Զարգացումներն, ինչպես երեւում է, տանում են նրան, որպեսզի այսպես կոչված Գլոբալ հարավում Հնդկաստանի դերը եւ ազդեցությունը հնարավորինս սահմանափակվի:

Խնդրի նրբությունը նաեւ այն է, որ վերջին տարիներին արձանագրվել է հայ-հնդկական քաղաքական երկխոսության ինտենսիվացում: Հնդկաստանը եւ Հայաստանը համագործակցակցում են սպառազինությունների առքուվաճառքի բնագավառում: Ըստ տեղեկությունների, Նյու-Դելին «շատ մոտ է Հայաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու որոշման կայացմանը»:

Հայ-հնդկական համագործակցությունը չի կարող չանհանգստացնել Ադրբեջանին: Մանավանդ օրակարգում է մնում Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան տրանպորտային միջանցքի ծրագիրը, որ դրական ազդեցություն է գործում Հայաստանի «խաղաղության խաչմերուկ» նախագծի միջազգային ընկալման վրա: Հնդկաստանի դեմ Պակիստանի կողմից ձեռնարկվող քայլերն, անկասկած, ունեն արտաքին շահառուներ: Իրադարձությունների վտանգավոր զարգացման դեպքում, եթե Ջամու-Քաշմիր նահանգում պակիստանա-հնդկական բախումներ սկսվեն, Նյու-Դելին հարկադրված կլինի կենտրոնանալ սեփական անվտանգության ապահովման վրա:

Ադրբեջանը բացահայտ անցել է հակահնդկական ճամբար: Ըստ երեւույթին, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նախկին մակարդակը վերականգնելու ձեռնարկումները դեռեւս հաջողություն չեն արձանագրել: ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հնդկաստան կարող է հանգեցնել Վաշինգտոնի եւ Նյու-Դելիի միջեւ ռազմավարական համագործակցության: Չինաստանը կսատարի՞ Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա դաշինքին: Բայց արդյոք Ադրբեջանի չինական ընտրությունը ռազմավարակա՞ն է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է