Լրահոս 24/7
28.04.2025

Մասուդ Փեզեշքիանը չի՞ այցելի Բաքու

Մասուդ Փեզեշքիանը չի՞ այցելի Բաքու

Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի կապակցությամբ երկրում մեկօրյա սուգ է հայտարարվել: Նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնել է Բանդեր-Աբաս: Թեեւ պայթյունների հետեւանքով բռնկված հրդեհը դեռեւս վերջնականապես մարված չէ, իրական հեռուստաընկերությունները տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են բեռնաթափվում նավերը: Շահիդ Ռաջայի նավահանգիստն ապահովում է Իրանի արտաքին բեռնափոխադրումների ավելի քան ութսուն տոկոսը:

Աղետի պատճառների մասին առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չեն արվում: Իսրայելական լրատվամիջոցները, սակայն, մեջբերել են Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամադ Սարաջի հայտարարությունը. «Իսրայելը մեղսակից է Ռաջայի նավահանգստի պայթյուններին: Դա պատահականություն չէր: Կոնտեյներներում կամ դրանց ծագման երկրներում, կամ բեռնափոխադրման ճանապարհին պայթուցիկ նյութեր են տեղադրվել»:

Իրանցի խորհրդարանականն, ընդսմին, չի բացառել, որ պայթուցիկ նյութերի տեղադրմանը մասնակից են եղել նաեւ «ներքին աղբյուրները»:

Իրանի արտակարգ իրավիճակների կառավարման կազմակերպության ներկայացուցիչ Հոսեյն Զաֆարին, մինչդեռ, ասել է, որ պայթյունի պատճառը «կոնտեյներների պահպանման կանոնների խատումն է»: Խորհրդարանական Սարաջի ներկայացմամբ՝ «պայթյունները որոտացել են նավահանգստի չորս տարբեր հատվածներում»:

Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունները ժամանակային առումով համընկնում են իրանա-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլին: Բայց ուշագրավ է նաեւ, որ «արտակարգ պատահարը» տեղի է ունեցել Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ լարվածության ֆոնին եւ այդ երկրների առաջնորդների հետ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցից ժամեր անց: Փեզեշքիանը կողմերին առաջարկել է իր միջնորդությունը, որպեսզի «էսկալացիան չծավալվի»:

Ավելի վաղ անոնսավորվել է, որ ապրիլի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Բաքու: Ամիսն ավարտվում է, այդ այցի մասին տեղեկություն դեռեւս չկա: Միաժամանակ իսրայելական մամուլը գրել է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուն մայիսի կեսերին կմեկնի Բաքու: Այդ ուղեւորությունը նպատակն, ինչպես իրայելական աղբյուրներն են ակնարկում, Թուրքիայի հետ սրված տարաձայնությունները հարթելու համար Ադրբեջանի միջնորդությունն է:

Այս տեղեկությունը, բնականաբար, չի կարող Թեհրանի կողմից անուշադրության մատնվել: Սիրիայում Բաշար Ասադի տապալումը գրեթե չեզոքացրել է այդ երկրում Իրանի ազդեցությունը, իսկ Իսրայելի հետ Իսլամական հանրապետության արմատական, էքզիստենցիալ հակամարտությունը բացառում է Թեհրանի հանդուրժողականությունը մի գործընթացի նկատմամբ, որ նպաստում է Մերձավոր Արեւելքում «սիոնիզմի» դիրքերի ամրապնդմանը:

Ի՞նչ նկատի ունի Իրանի խորհրդարանի պատգամավոր Սարաջը, երբ ասում է, որ կոնտեյներներում պայթուցիկ նյութերի տեղադրմանը կարող էին մասնակցել նաեւ «ներքին աղբյուրները»՝ կապելով նրանց Իսրայելի հատուկ ծառայությունների հետ: Խոսքը վերաբերում է ներվերնախավային հակասությունների՞ն, թե՞ նա ակնարկում է, որ «Մոսադն» Իրանում գործակալական ցանց ունի:

Իրանի եւ Ադրբեջանի միջեւ անվստահությունը խոր եւ արմատական է: Ալիեւյան հատուկ ծառայությունները վերջին տարիներին առնվազն երկու անգամ հայտնել են «օտարերկրյա դեսպանատան դեմ ահաբեկչությունը կանխելու» մասին: Ըստ իսրայելական աղբյուրների՝ խոսքն Իրանի հատուկ ծառայությունների կողմից Իսրայելի դեսպանատան նկատմամբ հարձակումը կանխելու մասին է: Չափազանց կարեւոր է, որ Շահիդ Ռաջայի նավահանգստում «արտակարգ պատահար» տեղի է ունեցել Բաքվում Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի կազմակերպած «միջազգային խորհրդաժողովից մեկ շաբաթ հետո: Այդ քննարկումներին Իրանի հատուկ ծառայությունները մասնակցե՞լ են: Նարիշկինը, օրինակ, Բաքվում հանդիպել է Սիրիայի հետախուզության պետի հետ, որի ինքնությունը մամուլին չի բացահայտվել: Տրամաբանական է թվում, որ այս «թնջուկի» հանդեպ Իրանի նախագահի որոշումը Բաքու այցի չեղարկումը կամ առնվազն հետաձգումը պիտի լինի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է